ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աղդամի ճանապարհի օգտագործումը կարող է լինել կոնկրետ ու կայուն լուծման մաս․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար առաջարկել է փուլային մոտեցում, որը կարտացոլի հետևողականություն Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հարցում, «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Եկատերինա Կասինժեն։

Նրա խոսքով` այս քայլերի հաջորդականությունը և ճանապարհներից յուրաքանչյուրով առաքվող բեռի տեսակը, ինչպես նաև հարակից ընթացակարգերը վերջին քննարկումների առանցքում են եղել:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է ակտիվորեն մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմանը: Վերջին շաբաթների ընթացքում նրա ջանքերը, որին աջակցել է Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, առաջնահերթ կարգով կենտրոնացել են Ղարաբաղում ապրող հայերի հումանիտար իրավիճակի լուծման ուղղությամբ: Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախ են շփվել Բաքվի, Երևանի և ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման լուծում մշակելու համար»,– ասել է Կասինժե:

Նա շեշտել է, որ ներկայում հումանիտար իրավիճակը Ղարաբաղում սրընթաց վատթարանում է. չափազանց կարևոր է քայլեր ձեռնարկել տեղի բնակչության կարիքները բավարարելու համար:

«ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախորդ համաձայնագրերի և Միջազգային դատարանի որոշման համաձայն և նշում է, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների ապահովման համար կարող է նաև լինել կոնկրետ ու կայուն լուծման մաս` հրատապ և ամենօրյա հիմնական կարիքները բավարարելու համար»,– ասել է Կասինժեն:

Նա հայտնել է, որ այս քննարկումը սկսվել է 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում` Միշել–Փաշինյան–Ալիև վերջին հանդիպումից հետո։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: