ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց է սկսվել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդարացի է անվանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենտը սկսելու վերաբերյալ որոշումը, հայտնում է Առաջին վրացական ալիքը։

«Ցավոք, տիկին նախագահը հաշվի չի առել  կառավարության մերժումը և կոպտորեն խախտել է Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրությունն ասում է, որ արտաքին քաղաքականությունը վարում է Վրաստանի կառավարությունը, եթե կառավարությունը լիազորում է նախագահին, միայն այս դեպքում նա կարող է իրականացնել այդ լիազորությունները», - ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ինչպես նշել է Ղարիբաշվիլին կառավարության նիստում, ինքը չի կարողացել նախագահին պատվիրակել Վրաստանն արտասահմանում ներկայացնելու համար։

Imedi հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իշխող կուսակցությունը կարողացել է հավաքել պատգամավորների անհրաժեշտ 50 ստորագրությունը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար։

Օրենքի համաձայն՝ խորհրդարանի ընդհանուր կազմի առնվազն 1/3-ն իրավունք ունի բարձրացնելու պաշտոնից անձին իմփիչմենտի միջոցով հեռացնելու հարցը, հաղորդում է News.am–ը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: