ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ բողոքի նոտա է հղել Հայաստանին

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Երևանի կողմից իրականացված մի շարք ոչ բարեկամական քայլերի պատճառով, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է Aysor.am։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, խոսքը Հայաստանում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Ուկրաինա կատարած այցի և Կիևի վարչախմբին հումանիտար օգնություն փոխանցելու, ինչպես նաև Հայաստանում ամերիկյան կողմի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին է։ Այս քայլերը բնորոշվել են ոչ բարեկամական։

Անընդունելի է համարվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հասցեին արված հայտարարությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2025
       
    28.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: