ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա. Մարիա Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ՌԴ  ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում, հաղորդում է Aysor.am։
 
«Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը։ Դա իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես վերաբերվի դրան։  Բայց պետք չէ Երևանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Ռուսաստանում թշնամի փնտրելու կարիք չկա. Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամի չի եղել և չի լինի: Դա երբեք չի լինի»,- ընդգծել է նա։ 

Զախարովան նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կտրուկ հայտարարություններին «պայմանավորված է հասկացությունների փոխարինմամբ»։

«Մենք նույնիսկ այդքան ուշադրություն չէինք դարձնում անձնական բնույթի տոնայնությանը և վիրավորական բաներին, այն կոպտությանը, որը կար, մենք ուշադրություն չէինք դարձնում դրա վրա: Մենք ուշադրություն էինք դրանձնում նրան, որ դրանք հիմնված էին կեղծիքի, անճշտության կամ փաստերը փոխարինելու փորձի վրա։ Հենց դա էլ առաջացրեց մեր արձագանքը, ինչի պատճառով էլ դեսպանը կանչվեց ԱԳՆ»,- նշել է Զախարովան։

Ըստ նրա՝ «եթե ռուսական կողմն արձագանքի իրեն ուղղված ամենօրյա կոպիտ կոչերին, ապա այլևս հնարավոր չի լինի աշխատել, այլ միայն բողոքի նոտաներ գրել»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: