ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղության պայմանագրի և առևտրային համաձայնագրի դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն իրենց ինքնորոշման իրավունքից. Քերոլայն Քոքս

30 տարի առաջ գործընկերոջս հետ զեկույց ենք գրել, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում Ղարաբաղում, 30 տարի անց, դժբախտաբար, իրավիճակը Ղարաբաղում չի բարելավվում: NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Ինձ միշտ ապշեցնում է այն միաձայնությունը, որով դուք կիսում եք մի ընդհանուր նպատակ, այն է՝ ապրել խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ձեր իսկ սեփական հողում։ Այդ բաղձանքը շարունակում է լցնել իմ սիրտը։ Հիշում ենք ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները, ես այնտեղ եմ եղել անձամբ և տեսել Ադրբեջանի կողմից ձեր ժողովրդին հասցված հսկայական տառապանքը։ Անձամբ եմ ականատես եկել, թե ինչպես է Ադրբեջանի կողմից օրեկան 400 գրադ արձակվում Ստեափանակերտի վրա, տեսել եմ, թե ինչպես է 500 կգ-անոց ռումբ ընկնում քաղաքացիական տների վրա։

Մեծ ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել։ Շատ ազգեր իրենց ականջները փակեցին, այդպիսով էլ ավելի սատարեցին մեղավորներին՝ անպատիժ կերպով շարունակելու իրենց բռնություններն ու սպանությունները», - ասաց բարոնուհին:

Նա հավելեց, որ վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ:

«Արցախի բնիկ, հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողում էթնիկ և կրոնական զտումների առջև: Այս իրավիճակը գնալով սրվում է: Մինչ օրս որևէ ազգ կամ միջազգային կազմակերպություն չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին՝ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ոչ ՀԱՊԿ-ը և ո՛չ էլ Ռուսաստանը: Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին»,- ասաց բարոնուհին:

Հետևաբար նա հարց բարձրացրեց` ով կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ:

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի և առևտրային համաձայնագրի դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն իրենց ինքնորոշման իրավունքից: Քոքսը վստահ է՝ այդպիսով ավելի քան 120.000 բնիկ հայ կդառնա հակահայկական ավտորիտար պետության քաղաքացի՝ նրանք ստիպված կլինեն զիջելու իրենց ազատությունն ու սեփական հողի նկատմամբ վերահսկողությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: