ՄԻԵԴ-ը մերժել է Հելեն Դադայանի դին վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի դին Արցախ վերադարձնելու հարցն անհապաղ քննելու դիմումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հելեն Դադայանի ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Հելեն Դադայանի հարազատներն անհապաղ միջոցի խնդրագրով դիմել էին ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լինի աղջկա դին տեղափոխել Արցախ։
Սահակյանի խոսքով` ՄԻԵԴ–ը վերահաստատել է այն որոշումը, որը կայացրել էր կառավարության խնդրանքի հիման վրա։ Այդ դիմումի արդյունքում դատարանը որոշել էր, որ անհապաղ միջոցների շրջանակից դուրս է, քանի որ մահ է արձանագրվել, կորուստն էլ անդառնալի է։
«ՄԻԵԴ–ն առանձնահատուկ չէր զարգացրել նախադեպը, որը կարող էր կապված լինել ընտանիքի անդամների հանդեպ անմարդկային վերաբերմունքի հետ։ Այժմ էլ գանգատը նույնաբովանդակ է եղել, այդ պատճառով էլ նոր որոշում չի կայացվում, և, ըստ էության, մերժել են այն։ Աճյուն հանձնելու, տեղափոխելու, Ադրբեջանին պարտավորեցնելու հայկական կողմի պահանջը չի բավարարվել»,– ասաց իրավապաշտպանը։
Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, նա պատասխանեց` ընտանիքի հետ քննարկելուց հետո հիմնական գանգատ են նախապատրաստելու։ Պատրաստվում են հիմնավորել ընտանեկան կյանքի անձեռնմխելիության խախտումը` աճյունը հողին հանձնելու անհնարինության հետ կապված` ընտանեկան և այլ ավանդույթներին համապատասխան։
«Նշելու ենք նաև անմարդկային վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ, որովհետև միտումնավոր, տևական ժամանակ աճյունը չհայրենադարձնելն ինտենսիվ և հոգեբանական ցավ է պատճառում ընտանիքին։ Մենք կարծում ենք, որ այստեղ անմարդկային վերաբերմունքի շեմերը հաղթահարված են, ուստի դատարանն այս հոդվածի ներքո կարող է հարցերին անդրադառնալ»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Մահացածերից մեկը արցախցի Հելեն Դադայանն է։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը, այդ հարցում օգնելու համար դիմել է Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
23.11.2024
0° 0°
24.11.2024
Հարցում