ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակումը Լավրովի նախաձեռնությունն է. Զախարովա

Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի հանգուցալուծմանը` հումանիտար բեռնափոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա։ Այս մասին ասվում է ԼՂ բնակչությանն ուղարկված մարդասիրական օգնության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, հաղորդում է Aysor.am-ը։
 
«Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անարգել և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից»,- նշել է Զախարովան։
 
«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրության աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման հարցում»,- ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: