ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյան․ Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիային՝ նշելով, որ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ ռազմական հարձակման են ենթարկվել Ադրբեջանի կողմից։

«Լեռնային Ղարաբաղում 120 հազար քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, ռազմական հարձակման են ենթարկվել։ Ադրբեջանը սկսել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմը՝ հրետակոծելով խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ 9-ամյսա կանխամտածված շրջափակումից, սովահարություն հարուցելուց և հումանիտար օգնության հասանելիության ապահովումը մերժելուց հետո։ Ինպես ասել են փորձագետները՝ սա ցեղասպանություն է։ Ես կոչ եմ անում իմ երկրպագուներին, սպորտային աշխարհին և մեդիայի գործընկերներին օգնել խաղաղությունը վերականգնելու ձայնը տարածելու հարցում։ Երեխաները չեն կարող թիրախ լինել, և արդեն 1 երեխա սպանվել է, 11-ը՝ վիրավորվել»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մխիթարյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: