ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե աշխարհի պետությունները միջոցներ չձեռնարկեն, ապա պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցելու համար․ Լեմկինի ինստիտուտ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն ահազանգ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար, որոնք այժմ ենթարկվում են Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հայերի դեմ հարձակումն իրականացվում է «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան վարչակարգի կողմից»։ 

«Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և դրանից բխող բժշկական արտակարգ իրավիճակների՝ Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո, այլ նաև մահանալու վտանգի՝ քաղաքացիական հատվածներին հասցված ավիահարվածների, անօդաչու թռչող սարքերի հարվածների և զանգվածային գնդակոծության հետևանքով։ Ադրբեջանի ռազմական հարձակումը տեղի ունեցավ ընդամենը մեկ օր այն բանից հետո, երբ երկիրը (խմբ.՝ Արցախի Հանրապետությունը), ի վերջո, ստիպված եղավ անկլավ թույլ տալ 2023 թ․ հունիսի 15-ից ի վեր առաջին օգնության առաքման մուտքը (խմբ.՝ Աղդամի ճանապարհով)», - գրված է հայտարարությունում։

Լեմկինի ինստիտուտն ընդգծում է՝ աշխարհը պետք է դիմակայի ադրբեջանական ագրեսիային։

«Այս պահին ժամանակի հրամայականն է, որ հզոր ղեկավարները և պետությունները դեմ կանգնեն Ադրբեջանին և հստակ ցույց տան, որ հայերի դեմ հետագա ագրեսիա չեն հանդուրժի, և որ դրա դեմ կօգտագործվեն ցեղասպանության կանխարգելման գործիքակազմի բոլոր հասանելի տարբերակները։ Եթե նման բան չարվի, ապա արդյունքում այդ ղեկավարները և պետությունները պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցելու համար։ Ադրբեջանին չդիմակայելը կարող է նաև հանգեցնել սրացման, որը կբերի ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի, քանի որ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան տարածքային հավակնություններ են հետապնդում Հայաստանի հարավում և Իրանի հյուսիսում», - նշված է հայտարարությունում։

Լեմկինի ինստիտուտը նշում է, որ ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող բոլոր փորձագետները կասկած չունեն՝ «այն, ինչի ենթարկվում են հայերն Ադրբեջանի կողմից, ցեղասպանություն է»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: