ԵԱՀԿ գործող նախագահը կրկնել է իր պատրաստակամությունն՝ ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն օժանդակելուն
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարություն է տարածել ԵԱՀԿ նախագահությունը։
«Նախագահ Օսմանին իր խորը մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում երեկ տեղի ունեցած ռազմական գործողությունների և այն վտանգի առնչությամբ, որ դրանք ներկայացնում են տուժած քաղաքացիական բնակչության համար։ Անհապաղ ապաէսկալացման կոչ անելով` նա կրկին բարձրաձայնել է իր մտահոգությունները հակամարտությունից տուժած բնակչության, հատկապես՝ խոցելի խմբերի վրա ծանր հետևանքների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները պետք է գերակայեն, և որ տեղի բնակչության մարդասիրական կարիքները պետք է բավարարվեն։ Շեշտել է, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը լիովին և միշտ անընդունելի է, և որ կայուն, կառուցողական երկխոսությունը՝ բարի կամքի ոգով, կայուն խաղաղության միակ ճանապարհն է», - նշված է հայտարարությունում։
Բույար Օսմանին կրկնել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն օժանդակելուն։ Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն ունի համապատասխան փորձ և գործիքներ՝ «նպաստելու երկխոսությանը, կառուցելու վստահություն և իրագործելու համապատասխան համաձայնությունները, որոնք աջակցում են կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ