ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն ցույց է տալիս, որ իրենց վրա «հույս դնել չի կարելի». Նատալի Լուազոն՝ ԼՂ հարցով ԵԽ քննարկմանը

Factor.am

Մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ-ի դեմ ադրբեջանական հարձակման թեմայով քննարկման ժամանակ։

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն «լիակատար ձախողում» է անվանել հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդական ջանքերը։

«Մենք այդպես էլ երբեք ագրեսորին իր անունով չկոչեցինք․․․ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում։ Ցանկանում է հայ ժողովրդի լիակատար հպատակեցումը և ստորացումը», - ասաց Լուազոն՝ նշելով, որ Ադրբեջանը ռազմական գերակայության է հասել Թուրքիայի և Իսրայելի օգնությամբ, մինչ ԵՄ-ն անտեսել է այդ ամենը։

Իսկ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Հայաստան տեղահանելու ջանքերը Լուազոն անվանեց ոչ այլ ինչ, եթե ոչ էթնիկ զտում։

«ԵՄ-ն անընդունակ է եղել կանխել հարձակումը, որի իրագործումը կանխատեսելի էր: Մեր թուլությունն ու պասիվությունը մեզ դարձրել են այս ամենի հանցակից․․․ Եվրոպական դիվանագիտությունը հետևողականորեն անտեսել է նախազգուշական նշանները», - նշեց նա՝ հավելելով, որ ԵՄ-ի պասիվությունն Ադրբեջանի համար «կանաչ լույս» է հանդիսացել։

Ըստ Լուազոյի՝ այս ամենով ԵՄ-ն ցույց է տալիս, որ իրենց վրա «հույս դնել չի կարելի»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: