ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից՝ ռուս խաղաղապահների մահվան համար

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև, հաղորդում է News.am։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Իլհամ Ալիևը «ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ»։

«Կողմերը նշել են Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։

Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այս հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտնի համաձայնագրերին համապատասխան ակտիվացնել աշխատանքը բանակցային ուղու վրա՝ առաջին հերթին տրանսպորտային կապերի ապաշրջափակմանադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և Բաքվի և Երեւանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով»,- ասված է հաղորդագրության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: