ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք պետք է միջազգային առաքելության միջոցով երաշխիքներ տրամադրենք ԼՂ բնակիչներին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

© Photo : Screenshot / UN

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեզ է նայում, և Միացյալ Նահանգները 2020 թվականից ի վեր ավելի քան 24 միլիոն դոլարի մարդասիրական և զարգացման նպատակով օգնություն է տրամադրել՝ այս ճգնաժամին ինչ-որ կերպ արձագանքելու համար։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, հաղորդում է News.am-ը։ 

«Տրամադրվում են պարենային անվտանգություն, ջրամատակարարում, առողջապահություն, երեխաների պաշտպանություն, հոգեբանական, հոգեսոցիալական աջակցություն, սակայն այս ճգնաժամին վերջ դնելու միակ միջոցը բռնությունը դադարեցնելն է և կայուն խաղաղության ապահովումը։

Քանի որ տեղերում ջանքեր են գործադրվում իրավիճակը ապաէսկալացնելու համար, մենք միջազգային առաքելության միջոցով պետք է երաշխիքներ տանք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանց իրավունքները կապահովվեն հենց Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան։

Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մշտական ​​լուծմանը»,- նշել է դիվանագետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: