ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել ԼՂ հայերին վերաբերող օրակարգային հարցերի շուրջ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Շնորհավորելով դեսպանին լիազորությունների ստանձնման առթիվ՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լիտվայի դերը՝ որպես Եվրոպայի կարևոր գործընկերոջ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ-ն, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող օրակարգային հարցեր՝ դատապարտելով ադրբեջանցիների էթնիկ զտման հետևողական քաղաքականությունը: Այս համատեքստում հավանության է արժանացել տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնելու դեսպանի առաջարկը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է՝ ընդգծելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ միջազգային հեղինակավոր կառույցների հայտարարությունները, մարդու իրավունքներն ու համընդհանուր արժեքները հարգելու կոչերը մնում են անպատասխան:

Նա հավելել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ժողովրդավարության օրակարգին՝ այս հարցում ևս ակնկալելով միջազգային հանրության գործուն աջակցությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: