ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիան պատրաստ է աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրների հաղթահարմանը. դեսպանը՝ նախարարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, ինչպես նաև վերջիններիս սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ 

Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նախարարության և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի կողմից իրականացվող աշխատանքներին՝ այս համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցության դերը։ Նախարարը նշել է, որ գործընկեր կազմակերպությունների հետ նախարարությունը կշարունակի ակտիվ աշխատանքներ իրականացնել տեղահանված անձանց խնդիրների համատեղ կարգավորման նպատակով։

Մասանորի Ֆուկուշիման վշտակցություն է հայտնել ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ և նշել, որ Ճապոնիայի կառավարությունը ևս պատրաստակամ է անհրաժեշտ ջանքեր ներդնել և աջակցել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: