ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցանկացած դիտորդական առաքելություն Ղարաբաղում կարող է այնտեղ լինել միայն Բաքվի համաձայնությամբ. Կրեմլ

© РИА Новости / Сергей Гунеев

Ցանկացած դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում այնտեղ կարող է լինել միայն Բավքի համաձայնությամբ, ինչ վերաբերում է ԱՄՆ նախաձեռնությանը, ապա որոշակիություն այդ հարցում առայժմ չի նկատվում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, այստեղ առայժմ որեւէ որոշակիություն չի նկատվում։ Հետո, ցանկացած  առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ։ Պետք է հասկանալ սա առաջին հերթին։ Իսկ մենք մեր հերթին շարունակում ենք մեր շփումները թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի, ինչպես նաեւ Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ ի պատասխան այն հարցի, թե կան արդյոք շփումներ ամերիկյան կողմի հետ այս թեմայի վերաբերյալ։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է միջազգային առաքելության ստեղծման ուղղությամբ, որը կհետեւեր Ադրբեջանի պարտավորությունների կատարմանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների են անվտանգության ապահովման մասով։ Նա ավելացրել է, որ այդ նախաձեռնությունն ակտիվորեն քննարկվում է, եւ ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների հետ այդ ուղղությամբ, փոխանցում է News.am-ը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: