ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն առաջիկա օրերին գործընկերների հետ կհամակարգի Ղարաբաղում մոնիթորինգի առաքելությունը․ Միլլեր

ԱՄՆ ներկայացուցիչներն այսօր Ադրբեջանում են, որտեղ նրանք ընդգծել են մի շարք պահեր, որոնց մասին նախօրեին շեշտել է պետքարտուղարը նախագահ Ալիևի հետ զրույցում, այսօր ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, փոխանցում է News.am-ը։ 

«Եվ ես կրկնեցի դրանք, այն է՝ առաջին՝ մենք ուզում ենք, որպեսզի հրադադարը պահպանվի, 2-րդ՝ մենք ուզում ենք, որ մարդասիրական կարիքները բավարարվեն։ Սա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը մարդասիրական մատակարարումների համար, և դա նշանակում է, որ միջազգային դիտորդական առաքելությունը պետք է ապահովի մարդասիրական կարիքների բավարարումը։ Եվ ես կասեմ, որ մենք ողջունեցինք Ադրբեջանի կառավարության մեկնաբանությունները՝ իմ այս ամբիոնին մոտենալուց քիչ առաջ, որ նրանք կողջունեն միջազգային դիտորդական առաքելությունը, որի մասին պետքարտուղարը պնդեց նախագահի հետ իր զրույցում, և մենք ուրախ ենք տեսնել,  որ նա համաձայնել է դրան։ Եվ մենք կաշխատենք դաշնակիցների և գործընկերների հետ, առաջիկա օրերը ցույց կտան, թե ինչպիսի տեսք կունենա այս առաքելությունը»,- ասել է Միլլերը:

Միևնույն ժամանակ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի, Վաշինգտոնը, ի վերջո, ցանկանում է տեսնել «վերադարձ դեպի բանակցային սեղան, որտեղ նրանք (կողմերը) կարող են հասնել արժանապատիվ, տեւական խաղաղության»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: