ԵԱՀԿ ԽՎ նախատեսվող արտակարգ նիստում կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները. Պիա Կաումա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային:
ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ նորընտիր նախագահը կխրախուսի անդամ բոլոր պետությունների միջև երկխոսությունն ու համագործակցությանն ուղղված քայլերը: Ալեն Սիմոնյանը ողջունել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելու որոշումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովն ամենայն պատասխանատվությամբ պատրաստվում են բոլոր գործընկերներին նոյեմբերին հյուրընկալել Հայաստանում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման մանրամասներին և դրա հետևանքներին՝ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է բռնի տեղահանվածների խնդիրներն ու իրավիճակի բարդությունը: Գործընկերոջ խնդրանքով նա անդրադարձել է նաև գործողությունների այն ծրագրին, որով Հայաստանը սկսել է ընդունել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին:
Կողմերը քննարկել են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող ագրեսիան՝ անթույլատրելի համարելով պաշտոնական Բաքվի անթաքույց նկրտումները: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում ակնկալում են, որ ԵԱՀԿ ԽՎ-ն՝ որպես ժողովրդավարական արժեքների պաշտպան և կոնֆլիկտները խաղաղ ճանապարհով լուծելուն կողմնակից կառույց, իր դիրքորոշումը կհայտնի մեր երկրի դեմ իրականացվող գործողությունների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն անշրջելի են, և ժողովրդավարությունն է մեր երկրի առաջնային օրակարգը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ առանձնացնելով մարտահարավերներն ու դրանց անմիջական ազդեցությունը Հայաստանի վրա:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ ամենօրյա ռեժիմով հետևում են զարգացումներին՝ հետաքրքրվելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական սպառնալիքներով: Նա նշել է, որ առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ արտակարգ նիստ է պլանավորվում, որին նախատեսում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների մասնակցությունը. կքննարկվեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ