ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

© РИА Новости / Виталий Белоусов

Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու որոշումը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված են եղել Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման անընդունելիության մասին այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը»,- նշել են գերատեսչությունում։

Նշվում է, որ «դիտարկվել է երկկողմ համաձայնագիր կնքելու Երևանի նախաձեռնությունը, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող է հարմար լինել երկու կողմերին»։ «Ցավոք սրտի, դա հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել՝ հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման»,- պարզաբանել են գերատեսչությունում։

ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի իշխանությունների որոշումը «առավել բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա»։ «Հայաստանի ներկայացուցիչների կողմից առաջ քաշված այն թեզը, որ ՄՔԴ-ին անդամակցելը որևէ ազդեցություն չի ունենա ռուս-հայկական հարաբերությունների վրա, չի համապատասխանում իրականությանը։ Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը հանրապետություն, հատկապես, երբ իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին Հաագայի «ֆեմիդայի» խնդրանքով, նշել են ԱԳՆ-ում։

Ռուսական գերատեսչությունը նշել է, որ «Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի Ազգային ժողովում կլինեն սթափ մտածող ուժեր, որոնք «դեն դակի» հայ-ռուսական հարաբերությունների համար ակնհայտորեն «տոքսիկ» որոշմանը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: