ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն հայտնում է Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ տեղակայելու մասին

 ԱՄՆ-ն հայտնում է, որ Հարավային Կովկասում Աղետների արձագանքման թիմ (Disaster Assistance Response Team) է տեղակայել՝ համակարգելու ԱՄՆ-ի մարդասիրական աջակցությունը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստան այցից հետո հայտարարություն է տարածել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:

Փաուերը նշել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության անվտանգությամբ։

Նա երախտագիտություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ բռնի տեղահանվածներին ընդունելու և նրանց ապաստան գտնելու հարցում օգնելու համար, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են սուր կարիքները լուծելու համար:

«Այսօր ես հայտարարում եմ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Աղետների արձագանքման թիմ՝ համակարգելու ԱՄՆ մարդասիրական արձագանքը: Արձագանքման թիմը կգնահատի իրավիճակը, կպարզի առաջնահերթ կարիքները՝ մեծացնելու համար օժանդակությունը, և կաշխատի գործընկերների հետ՝ ապահովելու հրատապ անհրաժեշտ օգնություն»,-ասել է Փաուերը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը շեշտել է, որ Ադրբեջանի՝ անցյալ շաբաթվա անընդունելի ռազմական գործողությունն էլ ավելի է վատթարացրել առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը։

«Ինը ամիս Ադրբեջանն արգելափակել էր Լաչինի միջանցքը՝ փակելով կենսական օղակը, որով Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ապահովվում են սննդով դեղորայքով, վառելիքով և առևտրային պաշարներով»,-նշել է Փաուերը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Հայաստան էին ժամանել սեպտեմբերի 25-ին: Նրանք այցելել էին նաև Կոռնիձոր, Փաուերն անձամբ էր շփվել բռնի տեղահանված քաղաքացիների հետ, ծանոթացել իրավիճակին: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել:

Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: