ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեթյու Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված միջազգային դիտորդական առաքելություն ԼՂ ուղարկելու առումով և դրա շուրջ աշխատանքներ է տանում

ԱՄՆ-ն կարևոր է համարում միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և բավական լուրջ է տրամադրված այդ առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք բավականին լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով։ Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է հումանիտար օգնությանը, տարածաշրջանում հումանիտար կարիքների վերաբերյալ մնացած բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով, որ պետքարտուղարն այդ հարցը բարձրացրել է նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում, պնդել է, որ նա աջակցի միջազգային առաքելությանը։ Դուք, գուցե, տեսել եք, որ երեկ (խմբ.՝ սեպտեմբերի 27-ին) Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ իրենք իսկապես աջակցում են միջազգային առաքելությանը, և, ըստ էության, նրանց հայտարարության մեջ ասվում էր, որ դրա աջակցության պատճառներից մեկն այն է, որ իրենց դրան դրդում է ԱՄՆ-ն», - հայտնել է Միլլերը։

Պաշտոնյան նաև կրկնել է, որ Վաշինգտոնն աշխատում է իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ որոշելու դա իրականացնելու լավագույն մեխանիզմը։

«Կարծում ենք, որ կարևոր է թափանցիկություն ապահովել և երաշխավորել, որ տեղում հումանիտար կարիքները բավարարվեն», - նշել է նա։

Պետքարտուղարության խոսնակը մանրամասներ չի հայտնել, թե որ երկրների հետ է ԱՄՆ-ն պատրաստվում աշխատել այդ հարցում, քանի որ այդ առաքելության մեկնարկի ժամկետները, մասնակիցների կազմը, գործունեության շրջանակը դեռ քննարկման փուլում են։ Նա միևնույն ժամանակ հավաստիացրել է, որ այդ ամենի շուրջ այժմ աշխատանք է տարվում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: