ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղից փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են. ՅՈՒՆԻՍԵՖ

Ավելի քան 88,000 մարդ Լեռնային Ղարաբաղից մուտք է գործել Հայաստան, և ընդհանուր թիվը կարող է հասնել 120,000-ի, ուրբաթ օրը ՄԱԿ-ի ճեպազրույցում ասաց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին։ Նրա խոսքով՝ հոգնած ու վախեցած մարդկանց հսկայական ամբոխներ են հավաքվում գրանցման կենտրոններում, հաղորդում է Reuters-ը։

«Նրանք ինն ամիս շրջափակման մեջ են ապրել», - ասաց նա: «Նրանք անհանգիստ են, վախեցած և պատասխաններ են ուզում»: «Մենք պատրաստ ենք ընդունել մինչև 120 հազար մարդ։ Դժվար է կանխատեսել, թե քանիսը կժամանեն այս փուլում»,- հավելեց նա՝ պատասխանելով փախստականների թվի մասին հարցին: Նախնական գնահատականները հիմնված էին 70,000-ից 90,000 փախստականների վրա, բայց դրանք պետք է թարմացվեն, ավելացրեց նա:

Փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի մեկ այլ պաշտոնյա։ «Մեզ ամենաշատն անհանգստացնում է այն, որ նրանցից շատերը բաժանվել են իրենց ընտանիքներից», - ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Ռեգինա Դե Դոմինիսիսը:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի խոսնակ Հիշամ Դիաբն ասաց, որ փախստականների հոգեկան առողջությանն աջակցելու հսկայական կարիք կա: «Իրավիճակը հաճախ ներառում է ընտանիքներ, որոնք գալիս են երեխաներով, որոնք այնքան թուլացած են, որ նրանք ուշաթափվում են իրենց ծնողների գրկում», - ասաց նա:

 Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օպերատիվ մենեջեր Կառլոս Մորացանին ասաց, որ հինգշաբթի օրը Ղարաբաղից վառելիքի պահեստի պայթյունի և վերջին մարտերի զոհերի մոտ 200 դի է հանվել։

«Մենք նախատեսում էինք, որ տարհանումն ավելի երկար գործընթաց լինի»,- ասաց նա. «Այս շաբաթ տարհանումը շատ արագ անցավ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: