ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի նախագահությունն ու Թուրքիայի հետընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դադարում զարմացնել: Այս անգամ Էրդողանը դարձել է առաջին նախագահը վերջին 12 տարվա ընթացքում, ով նախագահել է կառավարության նիստի ժամանակ: Երկրի նախագահի այս քայլն առաջ է բերել ընդդիմության վրդովմունքը՝ նոր փաստարկներ ավելացնելով ավտորիտարիզմի և իր ձեռքում բոլոր իշխանական լիազորությունները կենտրոնացնելու մեջ Էրդողանին ուղղված մեղադրանքներին, հայտնում է Euronews-ը:

Ընդ որում, Թուրքիայի Սահմանադրությունը երկրի նախագահին իրավունք է տալիս կառավարության նիստ հրավիրել և նախագահել այդ նիստում, սակայն վերջին անգամ նման միջադեպ գրանցվել է Սուլեյման Դեմիրելի կառավարման տարիներին: Էրդաղանին նախարդող նախագահները՝ Ահմեդ Սեզերը և Աբդուլլահ Գյուլը, երբեք կառավարության նիստ չեն վարել՝ սահմանափակվելով առավել արարողակարգային գործառույթներով, ինչպես և նախատեսված է Թուրքիայի նախագահի համար: Ընդդիմությունը կարծում է, որ Էրդողանի կողմից նախագահական լիազորությունների ընդլայնումը Թուրքիային հեռացնում է օրենքի գերակայության և խոսքի ազատության արևմտյան չափանիշներից:

Միաժամանակ ТАСС-ը հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը վերոնշյալ նիստի ժամանակ քննարկել է ազգային անվտանգության և տնտեսական զարգացման հարցեր, ինչպես նաև ահաբեկչության և «զուգահեռ կառույցների» դեմ պայքարին անռչվող խնդիրներ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը: «Զուգահեռ կառույցներին» դիմագրավելու կառավարության միջոցների մասին Արինչն ասել է, որ կառավարությունը «հանդուժող չի լինելու» այդ խնդրի հանդեպ: Երկրի փոխվարչապետը նաև հայտնել է, որ կառավարության հաջորդ նիստին Էրդողանը չի նախագահելու, իսկ նման հանդիպումները «մշտական բնույթ չեն կրի»:

Բացի այդ, Թուրքիայի կառավարությունը սպառնում է արգելափակել Twitter-ը, քանի որ այս սոցիալական ցանցը հրաժարվում է փակել ընդդիմադիր թերթի էջը: Այս մասին հայտնում է Sky News-ը: Ադանա քաղաքի դատարանը արգելել է տեղեկատվական գործակալություններին և թերթերին լուսաբանել և մեկնաբանել Սիրիային մարդասիրական օգնության մատակարարումը: Ինչպես հայտնում է Газета.ру-ն, տեղի ԶԼՄ-ներն ընդգծել են, որ զինամթերքով բեռնված մեքենաները ուղևորվել են Սիրիա կառավարական ուժերի դեմ պայքարին օժանդակելու համար, թեև թուրքական իշխանությունները հերքում են այդ լուրերը: Նրանց խոսքերով մեքենաները մարդասիրական օգնություն են տարել Սիրիայի խաղաղ բնակիչների համար:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: