Ողբերգություն Գյումրիում. հրաշք տեղի չունեցավ
Չնայած միլիոնավոր մարդկանց աղոթքներին, ովքեր հետևում էին, թե ինչպես է 6–ամսական Սերյոժա Ավետիսյանը պայքարում կյանքի համար, բժիշկներին չհաջովեց փրկել փոքրիկի կյանքը: Այսօր Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում տեղի է ունենում հունվարի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի յոթերորդ անդամի հոգեհանգստի արարողությունը: Սպանության հանգամանքները դեռևս հետաքննվում են, մամուլում շատ քիչ նյութեր են հայտնվում սպանության դրդապատճառների, կասկածյալի հոգեկան վիճակի, փորձաքննությունների արդյունքների և այն մասին, թե արդյոք հանցագործը միայնակ է գործել, թե ոչ:
Գյումրիում և Երևանում կայացած զանգվածային ցույցերն ուղղված էին Գյումրու ողբերգությանը հաջորդած ռուս պաշտոնական անձանց լռության դեմ: Ինչպես նաև մարդիկ պահանջում էին կասկածյալին փոխանցել հայ իրավապահ մարմիններին: Եվ ահա, ողբերգությունից մեկ շաբաթ անց Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության մասին խոսեցին ոչ միայն ՌԴ պաշտոնական անձինք, այլ նաև ռուսական ԶԼՄ-ները:
Այսօր նաև հայտնի դարձավ, որ ՌԴ և ՀՀ քննչական կոմիտեների ղեկավարները պայմանավորվել են Գյումրիի սպանության գործով հետաքննության շուրջ իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ: ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարեց. «Համակարգելով քննչական խմբերի աշխատանքները՝ Ալեքսանդր Բատիրկինը և ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը պայմանավորվել են համատեղ գործունեության շուրջ, որն ուղղված կլինի երկու երկրներում ծագող քրեական գործերը բազմակողմանի, ամբողջական և օբյեկտիվ քննությանը»: Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա.Բաստրիկինը հայտարարել էր, որ Գյումրիի սպանությունների գործով դատական հրապարակային գործընթացը կանցնի Հայաստանում: Նա նշել է, որ ՌԴ-ն լիարժեք փոխըմբռնման է հասել, և հայտնի է, թե ինչպիսին պետք է լինի ռուսական ենթակառուցվածքների օգնությունը հետաքննության հարցում: Գործի քննությունը և այդ հարցով բոլոր դատավարությունները անցնելու են միջազգային նորմերին և երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերին համապատասխան:
Այսօր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ: Նախագահը կարևորեց, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին: Բաստրիկինի խոսքերով ռուսական իրավասու մարմինների կողմից ինչպես Գյումրիում տեղակայված ռազմական բազայի, այնպես էլ ՌԴ տարածքում կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովել սպանության բոլոր վարկածների և գործի բոլոր հանգամանքների համակողմանի քննությունը, մեղավորների բացահայտումը և նրանց պատասխանատվության անխուսափելիությունը: Նա վստահություն հայտնեց, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը:
Նշենք, որ վաղը Գյումրիում տեղի կունենա Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը: Փոքրիկի մահվան կապակցությամբ ցավակցություններ են ժամանում տարբեր երկրներից: Այսօր Հայաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ: Մինչև վերջին պահը հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ՝ չնայած մենք բոլորս շատ էինք սպասում ու հավատում: Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Այնպիսի բառեր չկան, որոնք կարող են թեթևացնել սարսափելի ողբերգության ցավը: Բայց այս պայմաններում էլ պետք է մարդ մնալ: Մեծամասնությունը դա գիտակցում է: Սուգը ողբ է և աղոթք: Մենք բոլորս պետք է ողբերգությունից դասեր քաղենք և անենք ամեն ինչ, որպեսզի նման բան այլևս չկրկնվի: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը և նրանք, ովքեր կարող էին նրա թիկունքին լինել, արժանի պատիժ կկրեն»…
Հիշեցնենք, որ կասկածյալ Վալերի Պերմյակովը ձերբակալվել է հանցագործության օրը, երբ փորձել է անցնել Թուրքիայի տարածք: Նրան ձերբակալել են ռուս սահմանապահները, ովքեր հսկում են Հայաստանի սահմանը: Ինչպես գրում է TASS-ը, հունվարի 15-ին Ռուսաստանի 5-րդ կայազորային ռազմական դատարանը ձերբակալեց Պերմյակովին: Նշվում էր, որ ռուս զինծառայողը գտնվում է Գյումրու ռուսական ռազմաբազայի տարածքում Ռուսաստանի իրավազորության ներքը: Ինչպես նաև հաստատվում էր, որ բոլոր իրական ապացույցները գտնվում են հայ քննիչների ձեռքում: Պերմյակովը մեղադրվում է հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար ՌԴ Քրեական օրենսգրքով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Սակայն Հայաստանի և ՌԴ-ի իրավապահ մարմինները դեռ պետք է համաձայնության գան այն հարցի շուրջ, թե Պերմյակովին դատելու են հայկական, թե ռուսական օրենքներով:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
