ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ասոցացման համաձայնագիրը շարունակում է ակտուալ մնալ Հայաստանի համար

Ասոցացման համաձայնագիրը պետք է լայնորեն կիրառվի ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական նոր հիմքի ձևավորման ընթացքում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքական և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հունվարի 20-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստից հետո`մամուլի ասուլիսի ժամանակ:

«ԵՄ-ն պետք է ամեն ինչ անի արդեն իսկ բանակցված և համաձայնեցված Ասոցացման համաձայնագրից հնարավորինս շատ օգուտ քաղելու համար»,-ասել է Հանը՝ ավելացնելով, որ նոր համատեքստից ելնելով կարող է լինել փոփոխությունների անհրաժեշտություն, «սակայն հույս ունեմ, որ քաղաքական մասը կպահպանվի«, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Համագործակցության խորհրդի 15-րդ նիստի ժամանակ քննարկվել է բարեփոխումների հարցում ՀՀ արձանագրած առաջընթացը, դրանց շարունակման անհրաժեշտությունը: Ըստ ԵՄ պաշտոնական կայքի, ԵՄ-ն հորդորել է Հայաստանին ընդլայնել բարեփոխումներն այնպիսի հատուկ ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքները, սահմանադրական և արդարադատության ոլորտում բարեփոխումները, հատուկ ուշադրություն է հատկացվել ընտրական համակարգի բարեփոխուման անհրաժեշտությանը:

ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին վերահաստատել է Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու Եվրոպական Միության հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համապարփակ համագործակցությունը՝ հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա:

Կողմերը հատուկ շեշտել են Շարժունակության հարցում ՀՀ արձանագրած առաջընթացը: Մասնավորապես, Նալբանդյանը նշել է, որ 2014թ. հունվարին ուժի մեջ են մտել ԵՄ - Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը, որոնք ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործընթացի մեկնարկը, ինչը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:

Այսպիսով՝ Հայաստանը, հավանտարիմ մնալով ինտեգրացիոն գործընթացների համադրման և բալանսավորման իր կողմից որդեգրված քաղաքականությանը, այժմ աշխատանք է տանում ԵՄ հետ՝ համագործակցության հետագա ընթացքի և խորացման ուղիների և հիմքերի համաձայնեցման ուղղությամբ: Այդ համատեքստում կարևոր է համագործակցության իրավական նոր հիմքերի մշակումը, որոնք կփոխարինեն Գործընկերության և համագործակցության համաձայնգրին:

Այդ նպատակով է ժամանակին բանակցվել ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ կողմերը երկարատև գործընթացից հետո հասել է համաձայնության: Այժմ առավել քան տրամաբանական է դրա միայն մասնակի խմբագրմամբ կյանքի կոչումն ու արդեն իսկ ձեռք բերված հաջողությունների և համաձայնությունների հիման վրա գործընթացն առաջ մղելը՝ վնաս չհասցնելով համագործակցության տեմպին և որակին:

Հիշեցնենք, որ 2014թ. ՀՀ և ԵՄ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով ուժի մեջ է մտել ՀՀ-ին ԵՄ ֆինանսական աջակցության Միասնական աջակցության շրջանակը 2014-2017թթ. համար, որը կազմում է 140-170 մլն եվրո՝ մասնավոր հատվածում, հանրային կառավարման և արդարդատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: Դրա շրջանակներում hունվարի 16-ին ՀՀ Կառավարության շենքում տեղի ունեցավ 8 նոր համաձայնագրի մեկնարկի արարողությունը: 77.5 մլն եվրոյի (44 մլրդ դրամ) հատկացում ենթադրող այս ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության որոշ հիմնական ոլորտներում:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: