Ասոցացման համաձայնագիրը շարունակում է ակտուալ մնալ Հայաստանի համար
Ասոցացման համաձայնագիրը պետք է լայնորեն կիրառվի ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրավական նոր հիմքի ձևավորման ընթացքում: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքական և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հունվարի 20-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստից հետո`մամուլի ասուլիսի ժամանակ:
«ԵՄ-ն պետք է ամեն ինչ անի արդեն իսկ բանակցված և համաձայնեցված Ասոցացման համաձայնագրից հնարավորինս շատ օգուտ քաղելու համար»,-ասել է Հանը՝ ավելացնելով, որ նոր համատեքստից ելնելով կարող է լինել փոփոխությունների անհրաժեշտություն, «սակայն հույս ունեմ, որ քաղաքական մասը կպահպանվի«, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Համագործակցության խորհրդի 15-րդ նիստի ժամանակ քննարկվել է բարեփոխումների հարցում ՀՀ արձանագրած առաջընթացը, դրանց շարունակման անհրաժեշտությունը: Ըստ ԵՄ պաշտոնական կայքի, ԵՄ-ն հորդորել է Հայաստանին ընդլայնել բարեփոխումներն այնպիսի հատուկ ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքները, սահմանադրական և արդարադատության ոլորտում բարեփոխումները, հատուկ ուշադրություն է հատկացվել ընտրական համակարգի բարեփոխուման անհրաժեշտությանը:
ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին վերահաստատել է Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու Եվրոպական Միության հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համապարփակ համագործակցությունը՝ հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա:
Կողմերը հատուկ շեշտել են Շարժունակության հարցում ՀՀ արձանագրած առաջընթացը: Մասնավորապես, Նալբանդյանը նշել է, որ 2014թ. հունվարին ուժի մեջ են մտել ԵՄ - Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը, որոնք ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործընթացի մեկնարկը, ինչը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:
Այսպիսով՝ Հայաստանը, հավանտարիմ մնալով ինտեգրացիոն գործընթացների համադրման և բալանսավորման իր կողմից որդեգրված քաղաքականությանը, այժմ աշխատանք է տանում ԵՄ հետ՝ համագործակցության հետագա ընթացքի և խորացման ուղիների և հիմքերի համաձայնեցման ուղղությամբ: Այդ համատեքստում կարևոր է համագործակցության իրավական նոր հիմքերի մշակումը, որոնք կփոխարինեն Գործընկերության և համագործակցության համաձայնգրին:
Այդ նպատակով է ժամանակին բանակցվել ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, որի շուրջ կողմերը երկարատև գործընթացից հետո հասել է համաձայնության: Այժմ առավել քան տրամաբանական է դրա միայն մասնակի խմբագրմամբ կյանքի կոչումն ու արդեն իսկ ձեռք բերված հաջողությունների և համաձայնությունների հիման վրա գործընթացն առաջ մղելը՝ վնաս չհասցնելով համագործակցության տեմպին և որակին:
Հիշեցնենք, որ 2014թ. ՀՀ և ԵՄ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով ուժի մեջ է մտել ՀՀ-ին ԵՄ ֆինանսական աջակցության Միասնական աջակցության շրջանակը 2014-2017թթ. համար, որը կազմում է 140-170 մլն եվրո՝ մասնավոր հատվածում, հանրային կառավարման և արդարդատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: Դրա շրջանակներում hունվարի 16-ին ՀՀ Կառավարության շենքում տեղի ունեցավ 8 նոր համաձայնագրի մեկնարկի արարողությունը: 77.5 մլն եվրոյի (44 մլրդ դրամ) հատկացում ենթադրող այս ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության որոշ հիմնական ոլորտներում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
