ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

"Մենք դժվար գործ կատարեցինք՝ մեր դաշնակիցների հետ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ". Բարաք Օբամա

Երեքշաբթի տեղի ունեցած "Երկրում իրավիճակի մասին զեկուցում" ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսի առաջ, հայտարարել է, որ Ռուսաստանը հայտնվել է "մեկուսացման մեջ" և վերջինիս տնտեսությունը ուկրաինական քոսի պատճառով  "փլուզված" վիճակում է: Մինչդեռ ըստ ԱՄՆ նախագահի՝ ուկրաինական ճգնաժամում ԱՄՆ կողմից դրսևորված քաղաքականությունը ցույց է տալիս "կայուն է և  անդրդվելիհաստատակամություն: Ինչպես հայտնում է "Ամերիկայի ձայնը", ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնավորապես  նշել է.

"Մենք հավատարիմ ենք այն սկզբունքին, համաձայն որի՝ մեծ տերությունները իրավունք չունեն սպառնալ փոքրերին: Սա է պատճառը, որ մենք հակազդում ենք ռուսական ագրեսիային, օգնում Ուկրաինայում ժողովրդավարության զարգացմանը և աջակցում մեր ՆԱՏՕ դաշնակիցներին: Անցած տարի մենք դժվար գործ կատարեցինք մեր դաշնակիցների հետ՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսատսնի դեմ, մինչդեռ ոմանք Պուտինի ագրեսիան  համարում էին նրա ուժի և ռազմավարական վարպետության դրսևորում: Այսօր Ամերիկան ուժեղ է և միահամուռ իր դաշնակիցների հետ, միչդեռ Ռուսաստանը մեկուսացված է, իսկ ռուսական տնտեսությունը գտնվում է փլուզված : Հենց այսպես է ԱՄՆ կյանքի կոչում իր առաջնորդի դերը՝ առանց դատարկ սպառնալիքների, բայց մշտական և անդրդվելի հաստատակամությամբ" ,- նշեց է ԱՄՆ նախագահը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: