Խոսե Մուխիկա. "Ես համոզված եմ, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով"
Ուրուգվայի գործող նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնը թողնելուց առաջ հրաժեշտի հանդիպում է անցկացրել հայ համայնքի ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Ուրուգվայի զբոսաշրջության նախարար հայազգի Լիլիան Քեշիշյանը, Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, Հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Կելլենջյանը, հայկական բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնեց իր բարձր հովանավորությունը տալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենալիք ձեռնարկներին: «Գիտեմ, որ թուրքերը կնեղանան, սակայն համոզված եմ, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով», - ասաց նա: «Ազատության» հարցին՝ արդյոք արդարություն վերջիվերջո լինելո՞ւ է Հայոց ցեղասպանության խնդրում, Մուխիկան արձագանքեց․ - «Երբեք չի հասնելու արդարությունը, քանի որ այն ցավն ու վնասը, որ պատճառել է Հայոց ցեղասպանությունը, անկարելի է փոխհատուցել: Կան պետական շահեր, որոնք խանգարում են այս հարցում: Նվազագույնը, որ պետք է անի թուրքական պետությունը, ինքնաքննադատությամբ քաջություն ունենալն է՝ ընդունելու կատարված բարբարոսությունները»:
Նշենք, որ Ուրուգվայը Հայաստանի համար յուրահատուկ երկիր է: Ինչպես հայտնի է, Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն է, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ի նշան երախտագիտության՝ Երևանում կառուցվել է Ուրուգվայի հրապարակը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014 թվականի հուլիսին Ուրուգվայ կատարած իր այցի շրջանակներում Մուխիկայի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հայ ժողովրդի և ողջ մարդկության դեմ իրականացված այդ ծանրագույն հանցագործության ճանաչման և դատապարտման գործում Ուրուգվայն ամենամեծ ներդրումն է ունեցել: 2014 թվականի դեկտեմբերին Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին Հայաստան կատարած այցի շրջանակներում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ուրուգվայի մոտեցմանը, նշեց, որ ցեղասպանության զոհերի հիշատակը միշտ վառ կպահվի իրենց երկրում, քանի որ պիտի ամեն ինչ անել կրկնությունը թույլ չտալու համար:
Աշնանը Ուրուգվայի բնակիչները հրաժեշտ են տալու աշխարհի ամենահայտնի նախագահ Խոսե Մուխիկային: Հենց նրա ծայրահեղ մեթոդների շնորհիվ Ուրուգվայը դարձավ «Լատինական Ամերիկայի ամենալիբերալ երկիրը»: 2009 թվականին նախագահական ընտրություններում հաղթելուց հետո նա միայն մի արտահայտություն արեց. «Չնայած այս բոլոր դատարկ խոսքերին, աշխարհը չի փոխվի»: Դառնալով նախագահ՝ Խոսե Մուխիկան հրաժարվեց շքեղ պալատից և հիմա ապրում է կնոջ ագարակում, որը գտնվում է մայրաքաղաք Մոնտեվիդեոյի ծայրամասերից մեկում: Տան առջև միշտ կանգնած է 1987 թվականի արտադրության նրա մեքենան: 2013 թվականի հեղինակավոր The Economist ամսագիրը Ուրուգվայը ճանաչեց «տարվա երկիր»:
Հատկանշական է նաև, որ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան սովետական տարիներին ապրել է Հայաստանում:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
