Կանխարգելիչ հարվածն ինքնապաշտպանության իրավունքի մաս է հանդիսանում
-Հունվարի 26-ին Պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի ելույթը շատերը գնահատեցին բավականին կոշտ, մասնավորապես՝ կանխարգելիչ հարվածներ հասցնելու նրա հայտարարության մասով: Ինչո՞վ էր պայմանավորված նման ելույթը և ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկայում:
Ինչ վերաբերվում է նախագահի ելույթին, կցանկանայի ընդգծել, որ այն, ըստ իս, ներառում էի տարբեր հասցեատերեր ունեցող մի շարք հաղորդագրություններ: Կանխարգելիչ հարվածների մեխանիզմը թերևս նորություն չէ, բայց մինչև այժմ որպես կանոն հայկական կողմն իր պատասխան գործողություններում շեշտադրումը դրել է սիմետրիկ կամ ասիմետրիկ պատասխանի վրա:
Նախագահի հայտարարությանից կարող ենք ենթադրել, որ հայկական կողմը, ելնելով ստեղծված իրավիճակից, համապատասխան փոփոխություններ է կատարում իր գործելաոճում: Հայկական կողմերը բազմիցս տարբեր մակարդակով հայտարարել են, որ մեր հարվածները միայն պատասխանն են ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, հայկական դիրքերի նկատմամբ իրականացվող դիվերսիաներին, սակայն այժմ իրավիճակը, կարծես, փոխվում է: Հակառակորդի միլիարդավոր դոլլարների հասնող ռազմական ծախսերը, ինչպես նաև վերջին շրջանում սահմանային միջադեպերի բնույթի փոփոխությունը և լարվածության աննախադեպ աճը ստիպում են ասիմետրիկ հարվածների ռազմավարությանը զուգահեռ կիրառել նաև կանխարգելիչ հարվածներ` հայկական կողմերի համար հնարավոր սպառնալիքների, մասնավորապես`սահմաններին և շփման գծի երկայնքով կուտակումների դեպքում: Կանխարգելիչ հարվածը միջազգային իրավունքի տեսանկյունից ինքնապաշտպանության իրավունքի մաս է հանդիսանում և ենթադրում է հարված անվտանգության սպառնալիքի աղբյուրին: Պատմության ընթացքում կանխարգելիչ հարվածների/պատերազմների օրինակները բազմաթիվ են, իսկ վերջին տարիներին այս մեխանիզմը արդյունավետորեն կիրառվում է Իսրայելի կողմից:
Վերադառնալով ելույթին նշեմ, որ դրա կոշտ բնույթը թերևս պայմանավորված է տարիների փորձով, որոնք վկայում են, որ Ալիևին և նրա մերձավորներին սթափեցնելու և զսպելու միակ տարբերակը առավել կոշտ պատասխանն է: Կարծում եմ` որևէ կասկած չկա, որ Ադրբեջանի կողմից նման անհեռատես գործելաոճը շարունակելու դեպքում հայկական պատասխանը պետք է լինի բավական հուժկու՝ հակառակորդի «իրականության զգացողությունը» վերադարձնելու համար:
Բացի ադրբեջանական կողմին ուղղված հաղորդագրություններից, նախագահի ելույթը որոշակի տարրեր էր պարունակում նաև` ուղղված միջազգային հանրությանը: Մի կողմից այն ազդանշան էր, որ Հայաստանը նման կոշտացման է գնում հարկադրված` ստեղծված իրավիճակից ելնելով, որի պատճառներից մեկն էլ համանախագահների արհեստականորեն «բալանսավորված», երբևէ իրական մեղավորներին չառանձնացնող արձագանքներն ու համապատասխան հայտարարություններն են: Միջազգային հանրության, մեղմ ասած, ոչ օբյեկտիվության վերջին վառ դրսևորումներից էր նախորդ տարի ԼՂՀ ՊԲ ուղղաթռի խոցման և հայ օդաչուների աճյունների դուրսբերման խնդրի շուրջ համանախագահների ոչ այնքան ադեկվատ արձագանը, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ ՀՀ և ԼՂՀ անվտանգության միակ երաշխավորը հայկական բանակն է:
Հատկանշական է նաև, որ կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունք վերապահելը նաև ազդանշան էր, որ հայկական կողմը լիարժեք տիրապետում է իրավիճակին և պատրաստ է պարտադրված պատերազմի, իսկ «պատերազմ չսկսելը» բանակցային գործընթացում որպես զիջում ներկայացնելու ադրբեջանական թեզը շանտաժ է, որը չի գործում:
Հուսով եմ` բոլոր հաղորդագրությունները հասել են իրենց հասցեատերերին, իսկ ադրբեջանական կողմը հայկական ուժերի կազմակերպած գործողությունների արդյունքում կրած մի քանի տասնյակ կորուստներից հետո առավել ողջախոհ կգտնվի այսուհետ և կսկսի առավել արժևորել սեփական զինվորների կյանքը:
-Ինչո՞վ կբացատրեք հակառակորդի ակտիվությունը վերջին շրջանում: Ի՞նչն է դրդրում հակառակորդին գնալ նման քայլերի:
Ցավոք` հունվար ամիսը, պայմանավորված սահմանային միջադեպերով, բավականին լարված էր: Երկու կողմերն էլ կրել են կորուստներ, ինչի ողջ պատասխանատվոթյունն ադրբեջանական ղեկավարության վրա է: Հակառակորդի նման ակտիվությունը բացատրել մեկ կամ երկու հանգամանքով, կարծում եմ, ճիշտ չի լինի: Այդ ակտիվությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին նշանակությունը:
Այս պահին նման գործոններից ամենակարևորը, որքան էլ տարօրինակ հնչի, Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: 2015-ը հանդիսանում է Ցեղասպանության հիշատակման և դատապարտման կարևորագույն հանգրվան և ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ: Թուրքիան իր հերթին, բնականաբար, հակաքայլերի նախապատարաստությունների մեջ է, օրինակ՝ Գալիոպոլի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը և այլն: Թերևս հենց այս համատեքստում բավական տրամաբանական է, որ սահմանային նման ակտիվությունն Ադրբեջանի կողմից պայմանավորված է Թուրքիայի «խնդրանքով», ինչը նպատակ ունի շեղել ինչպես միջազգային, այնպես էլ հայ հայության ուշադրությունը, խլել մեզանից լրացուցիչ ռեսուրսներ:
Բացի թուրքական գործոնից ադրբեջանական նման ակտիվությունը կարելի է բացատրել նաև Ադրբեջանի ներքին խնդիրներից՝ մարդու իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներից, ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող ճնշումներից հասարակության ուշադրությունը շեղելու ցանկությամբ: Բացի ներքին լսարանից, այն ուղղված է նաև դեպի միջազգային հանրությանը:
Ինչ վերաբերվում է բանակցային գործընթացի վրա այս իրադարձությունների հնարավոր անդրադարձին, ապա այս առումով Ադրբեջանը թերևս ցանկանում է կրկին ակտիվացնել իր այն թեզը, թե «պատերազմ չսկսելն իր կողմից արդեն իսկ մեծագույն զիջում է», ինչը շրջանառվում է որոշակի զիջումներ կորզելու նպատակով: Նշածս բոլոր գործոններն էլ այս կամ այն կերպ գտնվում են հունվարյան այս ակտիվացման հիմքերում, այլ խնդիր է, թե որքանով է Ադրբեջանին հաջողվում այդպիսով իրագործել իր նպատակները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ