9-րդ տարին անընդմեջ ազատությունն աշխարհում անկում է արձանագրում
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մասին իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» (Freedom in the World) զեկույցը, որում արձանագրվում է, որ 2014 թվականի ընթացքում ավտորիտար վարչակարգերի ավելի ագրեսիվ մարտավարությունը և ահաբեկչական հարձակումների աճը նպաստել են համաշխարհային ազատության անկմանը: Freedom House-ի մասնագետները աշխարհի 195 պետություններում և 15 չճանաչված տարածքներում ազատությունների վիճակը գնահատել են 7-բալանոց համակարգով, որտեղ 1-ը ազատությունն է խորհրդանշում, իսկ 7-ը՝ ազատության բացակայությունը: Զեկույցում նշվում է, որ ազատության ընդհանուր անկում է արձանագրվում արդեն 9-րդ տարին անընդմեջ: Շարունակելով վերջին միտումը՝ վատագույն փոփոխությունները ազդել են խոսքի ազատության, քաղաքացիական հասարակության և օրենքի գերակայության վրա:
Դիտարկված 195 պետություններից 89-ը (46%) գնահատվել են ազատ, 55-ը՝ (28%) մասամբ ազատ, 51-ը՝ (26%) ոչ ազատ: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դասվել են մասամբ ազատ պետությունների ցանկին: Հայաստանը 4,5 միավոր է ստացել (ինչպես և նախորդ տարի), ընդ որում, քաղաքացիական ազատությունների համար Հայաստանը 4 միավոր է ստացել, իսկ քաղաքական իրավունքների համար՝ 5: Լեռնային Ղարաբաղում քաղաքական համակարգի և քաղաքացիական ազատությունների մակարդակը գնահատվել է 5 միավորով: Մասամբ ազատ պետությունների խմբում ներառվել են նաև Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան: Ինչպես և նախորդ տարի, հարևան Վրաստանը 3 միավոր է ստացել:
Զեկույցում նշվում է, որ տնտեսապես ուժեղ կամ տարածաշրջանային ազդեցիկ պետությունների մի խումբ հետընթաց է արձանագրել, այդ թվում Ադրբեջանը, Եգիպտոսը, Քենիան, Նիգերիան, Ռուսաստանը, Թայլանդը, Թուրքիան և Վենեսուելան: Ադրբեջանը նախորդ տարվա 5,5 միավորի փոխարեն 6 միավոր է ստացել՝ դասվելով ոչ ազատ պետությունների շարքին: «Ադրբեջանի քաղաքացիական ազատությունների վարկանիշը 6-ից իջել է 5, ինչը պայմանավորված է կառավարության կողմից իրավունքների նկատմամբ շարունակվող կոպիտ խախտումներով: 2014 թվականի ընթացքում Ադրբեջանի կառավարությունը նախագահական ընտրությունների նախաշեմին հաշվեհարդար տեսավ ընդդիմության և քաղաքացիական հասարակության հե», - նշվում է զեկույցում: Ռուսաստանը ևս դասվել է ոչ ազատ պետությունների թվին՝ ստանալով 6 միավոր նախորդ տարվա 5,5 միավորի փոխարեն:
Ինչ վերաբերում է Թուրքիային, թեև այն 3,5 միավորով (ինչպես և նախորդ տարի) ներառվել է մասամբ ազատ պետությունների շարքում, Թուրքիան տարվա ամենամեծ հետընթաց արձանագրած երկրներից մեկն է համարվում, ինչը պայմանավորված է «հակակոռուպցիոն մեխանիզմներում և դատական գործընթացներում առավել ընդգծված քաղաքական միջամտությամբ և մեծամասնություն կազմող սուննի մուսուլմանների և ալևի փոքրամասնության միջև ավելի մեծ լարվածությամբ»:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
