Օտարերկրացիների ծառայության մասին օրենքով Ադրբեջանը փորձում է ահաբեկել մեզ
Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական բանակում պայմանագրային հիմունքներով այսուհետ կարող են ծառայության անցնել նաև արտասահմանցիներ: Ի՞նչ է այս որոշումն իրենից ներկայացնում և ի՞նչ պայմաններով են արտասահմանյան քաղաքացիները ծառայության անցնելու ադրբեջանական զինված ուժերում:
Փետրվարի 2-ի որոշմամբ Ադրբեջանի կառավարությունը հաստատեց պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու կարգն ու պայմանները, որի առանձին կետով սահմանվեց, որ նման իրավունք այսուհետ կունենան նաև արտասահմանցիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Այս կատեգորիայի մարդկանց՝ ադրբեջանական բանակում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները գրեթե նվազագույն են՝ անձը հաստատող փաստաթուղթ, դիմում, կրթությունը (առնվազն՝ միջնակարգ) հաստատող փաստաթուղթ, մի քանի լուսանկար: Պայմանագրային հիմունքներով ադրբեջանական բանակում կարող են ծառայել 19-40 տարեկան և՛ կանայք, և՛ տղամարդիկ:
Իհարկե, ոչ քաղաքացիների հաշվին սեփական բանակը համալրելու փորձը շատ երկրներ են կիրառել և կիրառում՝ դրա տակ տարբեր նպատակներ հետապնդելով: Ամենատարածվածներից մեկը կարող է լինել, օրինակ, սեփական ռեսուրսների անբավարարության պայմաններում բանակ պահելը: Նորմալ պետությունների համար սա իհարկե ամենացանկալի լուծումը չէ: Ի վերջո, պետությունը ստիպված է լինելու վճարել այդ զինծառայողներին, պահել և վստահել պետության ամենակարևոր գործառույթներից մեկը՝ երկրի պաշտպանությունը: Երևի թե այս է պատճառը, որ նախկինում շատ մասնագետների կողմից բանակում օտարերկրացիներ ներգրավելն ընկալվում էր որպես տվյալ պետության մոտալուտ անկման, առնվազն՝ թուլացման ակնհայտ նշան:
Վիճակը մի փոքր այլ է Ադրբեջանում, որտեղ ամենաբարձր մակարդակով ամեն օր բարձրաձայնվում է պատերազմը վերսկսելու մտադրության մասին: Այս պարագայում ակնհայտ է, որ հիշյալ որոշմամբ ու բանակի համալրման նման տարբերակի ընտրությամբ փորձ է արվում բազմաթիվ խնդիրներ լուծել:
Ըստ Ձեզ ի՞նչ նպատակներ է հետապնդում նման որոշումը հենց հիմա:
Բնականաբար, պատահական չէ, որ ադրբեջանական ռազմական ղեկավարությունը հենց այժմ ձեռնամուխ եղավ նման քայլի իրականացմանը: Կարծում եմ՝ նման որոշման տակ մի քանի նպատակ է թաքնված: Նախ՝ այն կարող է բավական լավ գործիք դառնալ՝ ուղղված ներքին լսարանին: Այստեղ հետպատերազմյան գրեթե ողջ ընթացքում, առավելապես՝ վերջին տարիներին, գնալով աճում է դժգոհությունը սահմանային միջադեպերի, նաև՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան առնչությամբ: Բանակը համալրելով արտասահմանցիներով՝ իշխանությունները սեփական հանրությանը այս խնդրով այլևս չմտահոգվելու ազդակ են հաղորդում. առաջին գծում կլինեն ոչ թե ադրբեջանցիներ (այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ), այլև պայմանագրային հիմունքներով ծառայող արտասահմանցիները: Քարոզչական նպատակներով այն բնականաբար ուղղված է նաև դեպի հայկական հանրություն և փորձ է սրանով որոշակի ահ ու սարսափի մթնոլորտ ձևավորել, իբրև թե տեսեք, ադրբեջանական բանակն ավելի է մեծանում, հզորանում: Եվ ի վերջո, եթե առավել հեռուն փորձենք նայել՝ չբացառելով անգամ, որ մի օր Ադրբեջանն իսկապես կանցնի լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման, ապա այսօրվա իր որոշմամբ նա լուծում է նաև պատերազմի ժամանակ վարձու զինվորներ պահելու խնդիրը՝ գործընթացը օրինական դաշտ տեղափոխելով և ռազմական գործողությունների ժամանակ նրանց կարգավիճակի հարցն ապահովելով:
Իրականում, սակայն, այստեղ շատ ավելի հետաքրքիր մեկ այլ գործոն էլ կա: Տրամաբանական հարց է առաջանում, թե ովքեր են լինելու այն արտասահմանցիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, որ կհամալրեն ադրբեջանական բանակը: Հաշվի առնելով ներկայումս աշխարհում և տարածաշրջանում ստեղծված բավական լարված վիճակը՝ Ադրբեջանն առանձնապես լայն ընտրության հնարավորություն չունի:
Նման պայմաններում պայմանագրային զինծառայողների ներհոսքի հավանական աղբյուր կարող են դիտարկվել անգամ տարածաշրջանում գործող տարբեր ահաբեկչական խմբավորումները: Նման կազմավորումների անդամների համար սա լավագույն հնարավորությունն է օրինական հիմունքներով նախկին գործով զբաղվելու և դրա դիմաց վարձատրվելու համար: Իհարկե, ադրբեջանական իշխանություններին և ալիևյան կլանին նման հարցերը բացարձակապես չեն հուզում, սակայն որդեգրելով և իրականացնելով նման գործելաոճ՝ Ադրբեջանը հավակնում է դառնալ պետական ամենաբարձր մակարդակով ահաբեկչությունը հովանավորող և դրա տարածմանը նպաստող երկիր:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ