ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Միջնորդների ակնկալիքն ադրբեջանական կողմն այս անգամ էլ չարդարացրեց»

- Ավարտին է մոտենում համանախագահների հերթական այցը տարածաշրջան: Ի՞նչ տվեց այն, և ինչպե՞ս կգնահատեք հանդիպումների արդյունավետությունը:

- Համանախագահների այցը տարածաշրջան մեկնարկեց Ադրբեջանից (փետրվարի 16), այնուհետև փետրվարի 17-ին հանդիպումներ եղան Երևանում, որից հետո նրանք մեկնեցին Ստեփանակերտ: Տարածաշրջանային այցի հենց առաջին օրը ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշեց, որ իրենք «լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնատար անձանց հետ»՝ ուղղված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն միջնորդների ակնկալիքն ադրբեջանական կողմն այս անգամ էլ չարդարացրեց: Համանախագահների այցի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական պաշտոնյաների կողմից հնչած հայտարարությունները հերթական անգամ ապացուցեցին, որ կառուցողական մոտեցման ոչ մի նշույլ առկա չէ Ադրբեջանի այսօրվա իշխանությունների մոտ: Ավելին՝ հնչած հայտարարություններից ստեղծվում է տպավորություն, որ Ադրբեջանը փորձում է կատարելապես ձախողել բանակցությունների ողջ ընթացքը՝ անընդհատ առաջարկելով ամեն ինչ նոր էջից սկսելու բանաձև: Ասվածի վառ վկայությունն է գնալով ավելի մեծ տարածում ստացող ադրբեջանական այն թեզը, թե անհրաժեշտ է բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ՝ փորձելով շրջանցել համանախագահների կողմից մշակված և կարծես թե քիչ թե շատ համաձայնեցված հայտնի Մադրիդյան փաստաթուղթը:

Համանախագահների այս այցը հերթական անգամ ցույց տվեց նաև, որ Ադրբեջանը շարունակում է կամակոր երեխայի պես ոտքերը գետնին խփել` ներկայացնելով իր պահանջները: Սահմանային միջադեպեր հրահրելու միջոցով Ադրբեջանի կողմից շարունակվում է հետևողականորեն օգտագործվել շանտաժի քաղաքականությունը՝ ուղղված առաջին հերթին հենց միջնորդներին, քանի որ բազմիցս արդեն ապացուցվել է, որ «պատերազմ չսկսելու» սպառնալիքը չի գործում հայկական կողմերի նկատմամբ: Վերջին շրջանի սահմանային լարվածությունների ընթացքում հայկական ուժերը կրկին ապացուցեցին, որ կարող են մի քանի անգամ ավելի ուժեղ հակահարված տալ հակառակորդին:

Անշուշտ, ինչպես «Արցախպրես»-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ նշել էր Ջեյմս Ուորլիքը, այցի շրջանակներում կողմերին որոշ նոր առաջարկներ համանախագահների կողմից արվել են: Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են այդ նոր առաջարկները, սակայն տրամաբանական է, որ ադրբեջանական կողմի որդեգրած նման կեցվածքի պայմաններում դրանք պիտի ավելի կոշտ լինեն Ադրբեջանի համար, հակառակ դեպքում կստացվի, թե միջնորդները տուրք են տալիս ադրբեջանական շանտաժին:  

- Ի՞նչ փոփոխություններ կամ նորություններ արձանագրեց այս այցը: Փոխվե՞լ են արդյոք համանախագահների մոտեցումները:  

- Ըստ տրամաբանության՝ համանախագահների մոտեցումները, նպատակները պիտի կառուցված լինեն կողմերին ընդհանուր հայտարարի բերելու խնդրի շուրջ: Տարածաշրջանային այցի ընթացքում լրագրողների տված հարցերին ի պատասխան՝ հենց այս էին նշում համանախագահները: Թե՛ Իգոր Պոպովը, թե՛ Ջեյմս Ուորլիքը շեշտեցին նախագահների հանդիպում կազմակերպելու անհրաժեշտության մասին: Որպես կարևոր փաստ կարելի է թերևս նշել, որ այցը որոշակիորեն հստակեցրեց, որ Ադրբեջանը վերջնականապես հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներ կոչվող բանակցային փաթեթից: Դրա մասին են վկայում թե՛ այցի նախորդող օրը Իրանի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Էլմար Մամեդյարովի հայտարարությունները, թե՛ այցի ամփոփման ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարի հարցազրույցը АПА գործակալությանը, որտեղ հստակ երևում էր, որ Ադրբեջանն այսօր առաջարկում է ջնջել այս վերջին տարիների բոլոր պայմանավորվածությունները և զրոյից բանակցություններ սկսել խաղաղության վերջնական փաստաթղթի շուրջ: Վերջին շրջանում Ադրբեջանի որդեգրած թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական կեցվածքը նշվածի վառ վկայությունն է:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: