ՀՕՊ համակարգի շուրջ գործարքը Թուրքիան օգտագործում է Ցեղասպանության դատապարտումը կանխելու նպատակով
- Օրերս տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Թուրքիան հետաձգել է շուրջ 4 մլրդ արժողությամբ ՀՕՊ համակարգերի գնումը՝ դա պայմանավորելով Հայոց Ցեղասպանության 100-ին որոշ երկրների դիրքորոշմամբ: Ինչպե՞ս կբացատրեիք թուրքական կողմի այս քայլը:
- Նախ նշեմ, որ Թուրքիան շուրջ 4 մլրդ դոլար արժողությամբ հակաօդային և հակահրթիռային պաշտպանական համակարգերի գնման մրցույթ է հայտարարել դեռևս 2009թ-ին: Սակայն մինչ օրս մրցույթի վերջնաժամկետը հետաձգել է մի քանի անգամ:
Պայմանագրի համար պայքարում են ամերիկյան Patriot PAC-3, ֆրանս-իտալական Aster 30 և ռուսաստանյան Ս-300-ների հիմքի վրա ստեղծված չինական FD-2000 ՀՕՊ համակարգերը։ Ռուսական “Рособоронэкспорт” ընկերությունը մրցույթից դուրս էր մնացել նախնական փուլում: 2013-ի սեպտեմբերին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության FD-2000 զենիթահրթիռային կայանները։ Սակայն հետագայում Թուրքիան հետ կանգնեց այդ որոշումից, չեղյալ հայտարարեց մրցույթի արդյունքները։ Չինական ընկերությանը նախապատվություն տալը պայմանավորված էր նրանց առաջարկի մատչելիությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ չինական կողմը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել նաև որոշ տեխնոլոգիաներ:
Ըստ հանձնաժողովի տվյալների՝ երկրորդ տեղը զբաղեցրել էր ֆրանս-իտալական “Eurosam” ընկերությունը՝ Aster 30 համակարգով, այսինքն՝ չինական կողմի հետ պայմանավորվածության չգալու դեպքում, այն հանդիսանում է մյուս պոտենցիալ թեկնածուն: Օգտվելով այս առիթից թուրքական կողմը փորձել է գնալ հերթական շանտաժին՝ հայտարարելով, թե ՀՕՊ համակարգերի գնման հետ կապված իր վերջնական որոշումը կկայացնի՝ ելնելով Հայոց Ցեղասպանության հարցում Եվրոպայի որդեգրած դիրքորոշումից: Այս հայտարարությունն ուղղված էր մասնավորապես Ֆրանսիային, ով հանդիսանում է նաև Թուրքիայի գործընկերը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Ստացվում է, որ թուրքական կողմը, օգտվելով 4 միլիարդանոց գործարքի հնարավորությունից, փորձում է ճնշում գործադրել եվրոպական կողմի վրա:
-Շրջանառվում են նաև լուրեր այն մասին, որ Թուրքիան մտադիր է ստեղծել սեփական ՀՕՊ համակարգը, որն անկախ կլինի ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի: Ինչո՞վ է պայմանավորված թուրքական կողմի նման քայլը:
-Ինչ վերաբերում է սեփական ՀՕՊ համակարգի ձևավորման հնարավորությանը, նախ պետք է նշել, որ Թուրքիան ունի սեփական ազգային ՀՕՊ համակարգ, որը մասամբ ինտեգրված է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգին: Չինական ՀՕՊ համակարգերի գնման դեպքում, ինչը բավական իրատեսական է, դրանք ներդրվելու են ազգային պաշտպանական համակարգում և զուգահեռ կիրառվելու են՝ առանց ՆԱՏՕ-ի համակարգերին ինտեգրվելու: Նման որոշումն ունի ինչպես տեխնիկական, այնպես էլ ռացիոնալ հիմքեր: Նախ՝ չինական համակարգերը ՆԱՏՕ-ի միասնական կառավարման համակարգում ներդնելն ուղղակի տեխնիկապես հնարավոր չէ, իսկ անգամ հնարավորության դեպքում՝ Թուրքիայի եվրոատլանտյան գործընկերները կունենային լուրջ մտահոգության առիթ՝ ի դեմս չինական կիբերհանցավորության: Բացի այդ, Թուրքիան, որն ունի տարածաշրջանային առաջատարի դերակատարություն ստանձնելու լուրջ հավակնություններ, փորձում է որոշակի ինքնուրույնություն ձեռք բերել և աստիճանաբար թուլացնել ՆԱՏՕ-ի գործընկերներից իր կախվածությունը: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վերջին տարիներին բավականին խորացել էին Թուրքիա-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հակասությունները՝ տարբեր տիպի ռազմական տեխնիկա, սպառազինություն ձեռք բերելու հարցում ստեղծվող խոչընդոտների հետ կապված: Այդ ամենն իր արտահայտությունն էր ստանում նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Թուրքիայի պահվածքում, ով, ինքնավստահություն զգալով սեփական ուժերի նկատմամբ, «լսող աշակերտի» կերպարից անցում է կատարում «անկաշկանդ ուսուցչի» կեցվածքի:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ