Մանաթի արժեզրկումը կայծ էր, որը բորբոքեց կրակը. «Հայացք» վերլուծական կենտրոն
Այս օրերին Ադրբեջանում տիրում է բավականին լարված ներքաղաքական իրավիճակ, ինչը, բնականաբար չի կարող իր ազդեցությունը չունենալ հասարակության ընդհանուր տրամադրության վրա և չառաջացնի դժգոհությունների ալիք: Ադրբեջանի շրջաններից մեկի բնակիչների բողոքի ակցիան՝ կապված երկրում գների աճի հետ, նույնպես պետք է դիտարկել այս համատեքստում: Ադրբեջանն այսօր ունի փակ քաղաքական համակարգ, և նման պայմաններում երբեմն, մեղմ ասած, դժվար է լինում որևէ հստակ պատկեր տալ, թե իրականում ինչ է կատարվում այս երկրի ներսում: Այնուամենայնիվ, անգամ այդ փակ համակարգի ներքո, ադրբեջանական որոշ կայքերի հրապարակումներից ակնհայտ է դառնում, որ երկրում գնալով ուժեղանում է հասարակական դժգոհությունը: Ընդամենը մի քանի օր առաջ արդեն շրջանառության մեջ մտավ այն տեղեկությունը, թե ադրբեջանական մանաթը արժեզրկվում է, ինչին անխուսափելիորեն հետևեց գնաճը: Մանաթի արժեզրկումը անմիջական պատճառահետևանքային կապի մեջ է աշխարհում նավթի գների անկման հետ: Ադրբեջանի պետական բյուջեի մի մեծ բաժին լցվում է հենց նավթի արտահանումներից ստացված եկամուտների հաշվին: Եթե մինչև այժմ Ադրբեջանի իշխանություններին հաջողվել էր հասարակությանը հավաստիացնել, որ երկրի տարադրամը կայուն է, և աշխարհում տեղի ունեցող տնտեսական զարգացումները որևէ կերպ չեն կարող ազդել երկրում տնտեսական կայունության վրա, ապա այժմ մանաթը արհեստականորեն կայուն պահելու միջոցները ևս սպառվեցին: Մեկ օրում հասարակությունը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որն ընդհանրապես սպասված չէր նրանց համար:
Սրան զուգահեռ երկրում բավականին բարձր է նաև կոռուպցիայի մակարդակը: Ըստ Transparancy International-ի՝ Ադրբեջանը 175 կոռումպացված երկրների շարքում զբաղեցնում է 126-րդ տեղը (երկրները դասավորված են կոռումպացման մակարդակի աճման կարգով): Ակնհայտ է, որ նման նավթային պաշարներ ունեցող երկրի հասարակությունը պետք է ապրեր շատ ավելի բարեկեցիկ կյանքով, քան այժմ ապրում են Ադրբեջանում: Սա, իհարկե, խոսում է հենց կոռուպցիայի բարձր մակարդակի և երկրի եկամուտները Ալիևի կլանի վերահսկողության տակ գտնվելու մասին: Կոռուպցիայի բարձր մակարդակի մասին է խոսում նաև այն, որ երկրում գնալով ավելանում են մի շարք ակտիվիստների, իրավապաշտպանների ձերբակալությունների թվերը: Այս մարդկանց ձերբակալելով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են լռեցնել երկրի մտածող խավին և ակտիվ գործունեություն ծավալող անձանց, որոնց ազատության մեջ գտնվելը կարող էր խնդիրներ բերել Ադրբեջանի իշխանությունների համար:
Եթե ամփոփեմ, ապա Ադրբեջանում սկիզբ առած այս սոցիալական ակտիվությունը անգամ բավականին ուշացած կարելի է համարել, սակայն սա բացատրվում է իշխանությունների՝ ճիշտ ժամանակ և ճիշտ մարկանց լռեցնելու ունակությամբ: Իսկ մանաթի արժեզրկումը, կարծես թե, ընդամենը կայծ էր, որը բորբոքեց կրակը:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ