ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիրայի անկման համար Էրդողանը մեղադրում է «արտաքին ուժերին»

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Կենտրոնական Բանկի կողմից որդեգրված դրամվարկային քաղաքականությունը չի արդարացնում իրեն: Նախագահը հայտարարել է, թե ինքը ոչ մի առարկություն չունի բանկի՝ որպես անկախ մարմին լինելու հարցում, սակայն զերծ չի մնա վերջինիս հասցեին քննադատություն հնչեցնելուց: Նախագահը հարցականի տակ է դրել բանկի անկախ լինելու հանգամանքը՝ նշելով, թե այն արտաքին ազդեցության ներքո է գործում  (աղբյուրը՝ todayszaman.com):

Էրդողանի մեղադրանքները հետևել են ԿԲ կողմից  շաբաթական ռեպո տոկոսադրույքը 25 միավորով կրճատելու որոշմանը, ինչը հանգեցրել էր լիրայի անկման. եթե մինչ այդ մեկ ԱՄՆ դոլարը գնահտվում էր 2.480 լիրա, այժմ այն  2.467 լիրա է կազմում:

Թեև Էրդողանը չի մասնավորեցնում, թե ինչ նկատի ունի ԿԲ նկատմամբ «արտաքին ազդեցություն» ասելով, սակայն թուրքական լրատվամիջոցները նշում են, որ խոսքն ամենայն հավանականությամբ Գյուլենի մասին է:

Այնուամենայնիվ Էրդողանի մեղադրանքներն անհիմն են, քանի որ  լիրայի անկումը, ինչպես և տարածաշրջանում մյուս  փոխարժեքների անկումը, պայմանավորված են աշխարհաքաղաքական   վերջին զարգացումներով, ինչպես նաև եվրոյի և դոլարի արժևորմամբ: Դոլարն արժևորվում է, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները աստիճանաբար հաղթահարում է տնտեսական ճգնաժամը, իսկ եվրոյի բարձրացումը պայմնավորված է եվրոպական կենտրոնական բանկի վերջերս ընդունած դրամավարկային քաղաքականությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: