ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են «պղտոր ջրում ձուկ որսալ»

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքայի կառավարությունը Ցեղասպանության ճանաչման թեմայից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու նպատակով շարունակում է գործի դնել հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության շուրջ սադրանքներ հրահրել: Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը, որը նա արեց երկուշաբթի օրը, այս ռազմավարության ամենաթարմ դրսևորումն է: Իր հայտարարության մեջ Էրդողանը հայ-թուրքական սահմանի բացման հարցը կրկին  կապում է ղարաբաղյան խնդրի հետ` նշելով, թե սահմանը կբացվի, երբ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստանը քայլ կատարի ադրբեջանական տարածքները վերադարձնելու ուղղությամբ: Ղարաբաղյան կարգավորմամբ մտահոգված Էրդողանը, սակայն, քննադատության չի ենթարկում ադրբեջանական ագրեսիան`ուղղված ոչ միայն հայկական կանոնավոր բանակի, այլ նաև սահմանային գյուղերի խաղաղ բնակիչների դեմ, ովքեր ստիպված են ապրել իրենց բնակավայրերում` վախենալով դառնալ ադրբեջանական զինուժի անկանոն կրակահերթերի թիրախ կամ սպանվել ադրբեջանական դիպուկահարի կողմից:

Ակնհայտ է, որ նման հայտարարություններով Թուրքիայի ղեկավարը որեւէ կերպ չի նպաստում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, հակառակը` խրախուսելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, նպաստում է իրավիճակի էլ ավելի սրացմանը: Ուստի ինչո՞վ կարելի է բացատրել Թուրքիայի ստնձնած «միջնորդի» այս դերը: Պատասխանը պարզ է. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին լարվածության աճը ԼՂՀ-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան սահմանին շեղում է միջազգային հանրության ուշադրությունը  Ցեղասպանության  ճանաչման հարցերից:

Մեկ այլ հետաքրքին եզրակացություն էլ կարելի է անել Թուրքիայի նախագահի այս հայտարարությունից: Այն կարելի է դիպել որպես Ռուսաստանին և ԱՄՆ-ին ուղղված հստակ ուղերձ: Էրդողանը նշում է, թե Ղարաբաղի հակամարտությունը կարող է հեշտությամբ  կարգավորվել, եթե ԱՄՆ-ը և Ռուսաստանը ցանկանան: Հակամարտության կարգավորոման բեռը դնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի ուսերին` Թուրքիան փորձում է ազատել իր «փոքր եղբորը» կարգավորման գործընթացում որդեգրած ապակառուցողական քայլերի պատասխանատվությունից: Թուրքիան և Ադրբեջանը փորձում են հնարավորինս օգուտ քաղել այն հանգամանքից, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այժմ կենտրոնացած են Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցի շուրջ:

Այսպիսով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին թվում է` Թուրքիան ու Ադրբեջանը յուրօրինակ համաձայնություն են ձեռք բերել` գործելու  «պղտոր ջրում ձուկ որսալու»  տրամաբանությամբ: Ե'վ Թուրքիան, և' Ադրբեջանը փորձում են հնարավորինս օգուտ քաղել ստեղծված բարդ իրավիճակից, երբ  Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուկրաինական հակամարտության պատճառով առճակատում կա: Սակայն Ադրբեջանը և Թուրքիան պետք է հստակ գիտակցեն, որ այս իրավիճակը չի կարող հավերժ տևել:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: