ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում հացը թանկանում է

Վրաստանի ազգային արժույթի՝ լարիի արժեզրկման հետ կապված որոշ հացաբուլկեղեն արտադրողներ թանկացրել են իրենց արտադրանքի արժեքը 0.05-0.1 լարիով (մոտ 0.02-0,04$):

Անդրադառնալով տվյալ թանկացումներին՝ գյուղատնտեսության նախարար Օմար Կաչարավան նշել է, որ պետությունը չի կարող խոչընդոտել ոչ մեծ թանկացումներն:

«Նրանք սեփական նախաձեռնությամբ են բարձրացրել գները: Այս դեպքում մենք չենք կարող որոշակի գործուն միջոցառումներ իրականացնել, քանի որ դա մասնավոր ոլորտ է,  և շուկան պետք է ինքնուրույն կարգավորի գները»,- նշել է Կաչարավան:

Բացի այդ, նա շեշտել է, որ Վրաստանում առկա է հացահատիկի և ալյուրի պաշար, ուստի հացի գնի զգալի աճ երկարաժամկետ հեռանկարում չի ակնկալվում:  

2015թ-ի մարտի 1-ից Թբիլիսիում իրավաբանական անձանց համար թանկացել է բնական գազը: Ավելի վաղ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կարծիք էր հայտնել, որ գազի թանկացումը չի հանգեցնի երկրում հացի արժեքի բարձրացման, քանի որ գազի նոր սակագները չեն վերաբերվի հացի գործարաններին:

Վրացական լարիի արժեզրկումը սկսվել է դեռ անցած տարվա նոյեմբերի 20-ից և վերջին տվյալների համաձայն 1 դոլարն արժե 2,14 լարի՝ նախկին 1,75 լարիի փոխարեն: Ընդդիմության ներկայացուցիչները և տարբեր փորձագետներ միանշանակ հայտարարում են, որ լարիի արժեզրկուը հանդիսանում է Վրաստանի իշխանությունների «սխալ տնտեսական քաղաքականության» հետևանք:  Վրաստանի Ազգային բանկի ղեկավար Գեորգի Կադագիձեն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունն արդեն շուրջ երկու տարի ուշադրություն չի դարձնում իրենց կանխատեսումներին: Բացի այդ, ըստ նրա, Ազգային բանկի դեմ սկսվել է զրպարտության արշավ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: