ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Amnesty International-ը կոչ է անում բոյկոտել Բաքվում եվրոպական օլիմպիական խաղերը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Բաքվին ազատ արձակել բանտերում գտնվող ակտիվիստներին, ովքեր ձերբակալվել են  հունիսին Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերի նախաշեմին: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: 

Կառույցը նաև եվրոպական երկրներին կոչ է անում մոլորության մեջ չընկնել Բաքվի կողմից կազմակերպվող միջոցառման շքեղությամբ ու փայլով` սրանով փաստորեն կոչ անելով բոյկոտել Բաքվի կազմակերպած միջոցառումը: 

Amnesty International-ը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին նոր զեկույցն այն ժամանակ, երբ Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական օլիմպիական անդրանիկ խաղերին մեկնարկին մնացել է 100 օր: Այսպես` կազմակերպությունը տեղեկացնում է Եվրոպական խաղերը հյուրընկալող երկրում մարդու իրավունքների խախտումների բարձր մակարդակի մասին: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ բանտերում կա առնվազն 22 բանտարկյալ, ում նկատմամբ ներկայացված են կեղծ մեղադրանքներ: «Ադրբեջանի իշխանությունները Եվրոպայում առավել բռնապետականն են, և եթե մրցանակ տրվի ճաղերի ետևում գտնվող մարդու իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող ակտիվիստների թվի համար, ապա Ադրբեջանը անկասկած մեդալ կնվաճի»,-նշել է  Amnesty-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօերեն Ջոն Դալհույզե:

Ի պատասխան, Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ հաջորդ անգամ հյուրընկալող երկիր ընտրելիս անպայման հաշվի կառնվի նաև հյուրընկալող երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:

Իսկ մինչ այդ հասկանալի է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն հյուրընկալող երկիր ընտրելիս այս դեպքում առաջնորդվել է միանգամայն այլ սկզբունքներով: Նախորդ շաբաթ պարզվել է դարձել, որ Ադրբեջանը պատրաստվում է հոգալ մրցույթի մասնակից բոլոր 50 երկրների պատվիրակությունների ծախսերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: