ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Յոհանես Հանի հարցազրույցը՝ որպես հնարավորություն

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար՝  Յոհանես Հանը ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված իր վերջին հարցազրույցում անդրադառնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում առկա  մի շարք կարևոր հարցերի, ինչպես օրինակ սահմաններին տիրող իրավիճակին,  ռազմատենչ հռետորաբանությանը, որոնց առկայության դեպքում հնարավոր չէ բանակցող կողմերի միջև ստեղծել վստահության մթնոլորտ, որը  կհանդիսանար  բանակցային սեղանին հաջողության հասնելու ամենամեծ գրավականը:

Յոհանես Հանն իր հարցազրույցում դատապարտում  է  ռազմատենչ հռետորաբանությունը,  բռնությունները և «ակն ընդ ական» գործելաոճը: Այս համատեքստում թեպետ եվրոպացի պաշտոնյան կրկին,  սովորության համաձայն՝ խուսափում է մեղավորին իր  անունով կոչելուց, սակայն հաշվի առնելով ադրբեջանական կողմի վերջին շրջանում դրսևորված բավականին ագրեսիվ պահվածքը սահմաններին, որոնք ուղղված են ոչ միայն հայկական զինված ուժերի, այլև խաղաղ բնակչության դեմ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մշտապես հնչող ռազմատենչ հռետորաբանությունը, դժվար չէ կռահել, թե կոչն ում է ուղղված:

Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կա հստակ գիտակցում, թե որոնք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական խոչընդոտները: Իսկ դրանք են առաջին հերթին ուժի և ուժի սպառնալիքի հետևողական կիրառումը հակառակորդի կողմից, թշնամանքի ու հակահայկականության քարոզչությունը, որոնք չեն թողնում այլ ընտրություն հայկական կողմերին, քան նույնքան կոշտ միջոցներով դրանց արձագանքելը: Այս ֆոնին առաջանում է հարց. իսկ գուցե ժամանա՞կն է հենց եվրոպական կառույցների ու ծրագրերի շրջանակում`որոնց թվում են ԵՄ Արևելյան գործընկերությունը, ԵԽ-ն, նախաձեռնել առնվազն թշնամանքի քարոզչությունը կանխելուն ուղղված հստակ միջոցառումներ:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: