ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահ Սարգսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին: Այս մասին հաղորդում է president.am-ը:

Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ պարոն Մոլտերերի այցը նոր խթան կհաղորդի Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությանը, որն ուղղված է Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը և մեր երկրում նրա ընթացիկ գործունեությունը, գոհունակությամբ նշելով, որ համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ աչքի է ընկնում աճող ակտիվությամբ ու արդյունավետությամբ: Հանրապետության Նախագահը նաև ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության համար բանկի կողմից ֆինանսավորված ոլորտների նշանակությունը և արդեն ձևավորված պորտֆելը, կարելի է ասել, որ բանկը ռազմավարական գործընկեր է դարձել մեր երկրի համար:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2007թ-ից ի վեր բանկի համագործակցության մասին, ընդգծելով, որ այն կարող է օրինակելի դառնալ բանկի այլ գործընկերների համար:

Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ այժմ բանկն աշխատում է Հայաստանի հետ փոխգործակցության հաջորդ փուլի նախապատրաստման ուղղությամբ, որը հիմնված կլինի Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վրա:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին բանկի օժանդակությունը, համակարծիք լինելով, որ Հայաստանն այսօր զարգացման այլընտրանք չունի, քան տնտեսության մրցունակության բարձրացման հաշվին երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ունենալը: Սակայն առանց զարգացած ենթակառուցվածքների, զրուցակիցների համոզմամբ, հնարավոր չէ խոսել մրցունակության և տնտեսական կայուն աճի մասին:

ՀՀ Նախագահը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման հեռանկարին և առաջիկա քայլերին, այդ համատեքստում կարևորել Եվրամիության օժանդակությամբ Հայաստանում բարեփոխումների օրակարգն առաջ մղելը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: