Նախագահը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ գագաթաժողովին. Տեղեկանք
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու մարտի 19-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովին:
Տեղեկանք
ԵԺԿ-ն Եվրոպայի խոշոր քաղաքական ընտանիքներից է` կազմված լինելով 78 անդամ կուսակցություններից՝ 39 երկրից: ԵԺԿ կազմում են ընդգրկված Եվրոպական խորհրդի (European Council) նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրամիության ընդլայնման հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենին, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և այլ ականավոր քաղաքական գործիչներ:
ԵԺԿ-ն թե՛ Եվրախորհրդարանում (221 տեղ 751-ից), թե՛ Եվրոպական խորհրդում (11 անդամ 28-ից) և թե՛ Եվրահանձնաժողովում (14 հանձնակատար 28-ից) մեծամասնություն կազմող կուսակցություն է: Նշենք, որ Եվրախորհրդարանը, որը ներկայացնում է ԵՄ 500 միլիոն բնակչության ձայնը, Եվրոպական խորհրդի հետ իրավասու է ԵՄ օրենսդրության և բյուջեի տնօրինման համար:
ԵԺԿ նաև ներկայացված է ԵՄ «արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակում ստեղծված «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում:
Կարևոր է նաև անդրադառնալ Եվրոպայի խորհրդում (Council of Europe) ԵԺԿ-ի ունեցած ծանրակշիռ դերակատարությանը: Բավական է միայն նշել, որ ԵԽԽՎ 363 անդամների կեսից ավելին` 192-ը, ԵԺԿ անդամներ են:
Բացի վերը նշված կառույցներից՝ ԵԺԿ-ն ներկայացված է և ակտիվ գործունեություն է ծավալում նաև այնպիսի խոշոր միջազգային կառույցներում, ինչպիսիք են, օրինակ, Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ):
ԵԺԿ-ն կազմված է նախագահությունից, քաղաքական հանձնաժողովից և կոնգրեսից: Քաղաքական հանձնաժողովը կազմված է ԵԺԿ նախագահության, Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբի նախագահության անդամներից և այլն: Քաղաքական հանձնաժողովի հանդիպումները տեղի են ունենում տարեկան երեքից հինգ անգամ, որոնց ժամանակ սահմանվում է աշխատանքային խմբերի մանդատը, որոնք պատասխանատու են կուսակցության քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի և առաջարկությունների ձևավորման համար:
Այս հանդիպումների ժամանակ ԵԺԿ կողմից ընդունված բանաձևերը, փաստաթղթերը և հանձնարարականները նպատակ ունեն որպես ուղենիշ ծառայելու կուսակցության անդամների համար, միջազգային հարթակներում տարբեր բանաձևերին դեմ կամ կողմ քվեարկելով՝ իրենց դիրքորոշումը արտահայտելու, ինչպես նաև այդ կառույցներում բանաձևերի սեփական նախաձեռնությամբ հանդես գալու համար:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
