ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ. Սիրիայի հակամարտությունն ազդել է նաև հայերի վրա

Սիրիական հակամարտության հինգերորդ տարին է սկսվում, և ՄԱԿ-ը ներկայացրել է իր զեկույցը ճգնաժամի հետևանքների մասին: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարը (ՄԱԿ ՓԳՀ) զգուշացնում է, որ միլիոնավոր փախստականներ, ովքեր գտնվում են հարևան երկրներում կամ տեղահանված են երկրի ներսում, վատթարացող պայմաններում են գտնվում և առանց միջազգային պաշտպանության բախվում են առավել մռայլ ապագայի հետ:

Առանց հակամարտության քաղաքական կարգավորման, 3.9 մլն. սիրիացի փախստականների մեծամասնությունը Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում և Եգիպտոսում մոտ ապագայում տուն վերադառնալու ոչ մի հեռանկար չի տեսնում: Սիրիացի փախստականների կեսից ավելին Լիբանանում ապրում է անապահով շինություններում: Հորդանանի քաղաքային բնակավայրերում գտնվող 40.000 սիրիացի ընտանիքների շրջանում կատարված հարցումների համաձայն նրանց երկու երրորդն ապրում է բացարձակ աղքատության մեջ:

«Մեր դարաշրջանի վատթարագույն ճգնաժամն ունի համաշխարհային աջակցության կարիք, ինչը դժբախտաբար գնալով նվազում է: Առանց պատշաճ ֆինանսավորման հնարավոր չէ բավարարել հսկայական կարիքները, աջակցություն ցուցաբերել հյուրընկալող երկրներին, որոնք գտնվում են բազմաքանակ փախստականների ծանրության ներքո» - հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեսը:

Սիրիայում իրավիճակն արագորեն վատթարանում է: Ավելի քան 12 մլն. մարդ օգնության կարիք ունի ողջ մնալու համար: Մոտավորապես ութ մլն. մարդ բռնի կերպով հեռացվել է իր տնից, լքված  շինություններում իրենց սենյակներն այլ ընտանիքների հետ կիսելով: 4.8 մլն. սիրիացիներ երկրի ներսում գտնվում են այնպիսի վայրերում, որոնք դժվար հասանելի են, ներառյալ 212.000  անձինք, ովքեր գտնվում են փակուղում: 

Միլիոնավոր երեխաներ տառապում են տրավմաներից և վատառողջ են: Սիրիական դպրոցների քառորդ մասը վնասվել է, քանդվել կամ որպես կացարան է ծառայում: Սիրիայի հիվանդանոցների կեսը քանդվել է: Ավելի քան 2.4 մլն. երեխա Սիրիայի ներսում դպրոց չի հաճախում: Փախստականների շրջանում երեխաների համարյա կեսը չի ստանում կրթություն արտաքսված վայրերում:

Զեկույցում նշվում է, որ հայկական սփյուռքի ավանդական օրրանում՝ Սիրիայում, ընթացող հակամարտությունն իր ազդեցությունն է ունեցել նաև հայերի վրա: Այժմ ավելի քան 15,000 մարդ, հիմնականում էթնիկ հայեր, փախել են Սիրիայի հակամարտությունից և  պաշտպանություն են գտել Հայաստանում: Նրանք օգտվում են կառավարության  կողմից Սիրիայից տեղահանաված անձանց համար առաջարկվող մի շարք միջոցառումներից: Այնուամենայնիվ, ՄԱԿ ՓԳՀ-ն ընդգծում է, որ փախստականների պաշտպանությունն անհրաժեշտ է իրականացնել անկախ վերջիններիս էթնիկ պատկանելությունից:

Այս համատեքստում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ պրն. Քրիսթոֆ Բիրվիրթը նշել է. «ՄԱԿ ՓԳՀ-ն իր երախտագիտությունն է հայտնում, որ կառավարությունն սկզբունքորեն որդեգրել է ըմբռնող մոտեցում Սիրիայից տեղահանված անձանց նկատմամբ և մի շարք միջոցառումներ է ձեռնարկել նրանց աջակցելու և ինտեգրումը խթանելու համար: Շատ կարևոր է այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք թույլ կտան առավելագույս օգտագործել այդ ներուժը, օրինակ հաշվի առնելով հարկերի նվազեցումը/սառեցումը երիտասարդ սիրիահայ ձեռնարկատերերի համար»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: