ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերբիայում Սերեբրենիցայի գործով 7 մարդ է ձերբակալվել

Սերբական ոստիկանությունը Սերեբրենիցայում տեղի ունեցած հանցագործությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու: Ինչպես տեղեկացնում է սերբական Blic թերթը սա 1995թ. ի վեր իրականացված առաջին ձերբակալությունն է այս գործով:

Սերբիայի ռազմական դատախազության փոխանցմամբ 7 կասկածյալները ձերբակալվել են Սերբիայի տարբեր շրջաններում: Նրանց մեղադրում են Սերեբրենիցայի մերձակայքում հազարավոր մուսուլմանների սպանությանը մասնակցելու մեջ:

Ռազմական դատախազության տարածած հաղորդագության մեջ նաև նշվում է, որ Սերեբրենիցայի դեպքերի առնչությամբ հետաքննություն է սկսվել «Յախորինա» ուսումնական կենտրոնի նախկին անդամների և Սերբիայի ներքին գործերի նախարարության առանձին ջոկատների անդամների նկատմամբ:

Նշենք, որ խոսքը Բոսնիայի պատերազմի ընթացքում տեղի ունեցած երկու իրադարձությունների մասին է, որոնք ստացել են  «Կրավիցայի կոտորած» և «Սերեբրենիցայի կոտորած» անունները: Այս իրադարձությունների մեջ միջազգային փորձագետները մեղադրում են սերբ զինվորականներին և մասնավորոպես Ռադկո Մլադիչին, ով ձերբակալվել էր 2011թ. և արտահանձնվել էր Հաագային: Սակայն սերբ վերլուծաբանները նշում են, որ միջազգային հանրությունը չի ցանկանում հետաքննել սերբական Կրավնիցա գյուղում տեղի ունեցած ջարդերը, որտեղ 1992թ. մուսուլմանները սպանել են 50 խաղաղ բնակչի: Նրանք նաև ընդգծում են, որ Բուսնիայում և Հերցեգովինայում, Խորվաթիայում և Կոսովոյում տեղի ունեցած պատերազմների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների հետաքննության հարցում միջազգային դատարանները  ընտրողական մոտեցում են ցուցաբերել:

Նշենք, որ Մլադիչի արտահանձնումը Հաագայի միջազգային դատարանին նպաստեց ԵՄ-ի հետ Սերբիայի անդամակցության շուրջ երկխոսության ակտիվացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: