ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային քրեական դատարանը կարող է դիտարկել ԻՊ-ի հանցագործությունները

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունները կարող են տրամադրվել Միջազգային քրեական դատարանի դիտարկմանը, կարծում է մարդու իրավունքների ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնը: Ինչպես հայտնում է ТАСС-ը, Ժնևում հրապարակված զեկույցում վերջինս խորհուրդ է տալիս մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Խորհրդին և ՄԱԿ-ի ԱԽ-ին ուսումնասիրել ԻՊ-ի կողմից իրագործված «ցեղասպանության, մարդկության դեմ հանցանքների և ռազմական հանցագործությունների մասին» առկա փաստերը, ինչպես նաև դիտարկել դրանք ՄՔԴ-ին տրամադրելու հարցը: Ինչպես նշել է Ալ-Հուսեյնը, միջազգային մարդասիրական իրավունքը խախտողները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց չարագործությունների համար:

Փաստաթղթում նշվում է, որ խոսքը գնում է 3 լրջագույն միջազգային իրավախախտումների՝ ցեղասպանության, մարդկության դեմ հանցանքների և ռազմական հանցագործությունների մասին: Իսլամիստների կողմից ամենաշատ հանցագործություններն իրականացվել են քուրդ եզդիների նկատմամբ: Ընդ որում, նրանց դեմ իրականացված հետապնդումների և հարձակումների բնույթը թույլ է տալիս խոսել ԻՊ-ի կողմից եզդիների՝ որպես էթնիկ խմբի ոչնչացման, այսինքն ցեղասպանության մտադրության մասին: ԻՊ-ի կողմից դաժան վերաբերմունքի են արժանացել նաև այլ էթնիկ և կրոնական խմբեր, այդ թվում նաև քրիստոնյաները:

Միաժամանակ ավստրիական Die Presse ամսագիրը մատնանշում է Հյուսիսային Աֆրիկայում ԻՊ-ի աճող ազդեցությունը: Ամսագիրը նշում է, որ Լիբիայի հյուսիս-արևելքում գտնվող Դերնա քաղաքը վերածվել է ԻՊ-ի, «Ալ-Կաիդայի», «Ջեբհաթ Ան-Նուսրայի» և «Անսար Աշ-Շարիայի» զինյալների վերապատրաստման կարևոր կենտրոնի, որտեղից նրանք ուղարկվում են Սիրիա և Իրաք, հայտնում է SANA գործակալությունը: Դերնայում վերապատրաստում անցնող զինյալների մեծ մասը Թունիսի, Լիբիայի, Սաուդյան Արաբիայի, Սոմալիի, Պակիստանի, Եգիպտոսի, Գերմանիայի և Ավստրիայի քաղաքացիներ են: Նրանք լիարժեք զինվորական պատրաստություն են անցնում, ինչից հետո ուղարկվում են Թուրքիա, ապա կեղծ փաստաթղթերով ներթափանցում են Սիրիա: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: