ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողան. թուրքական արխիվները բաց են բոլորի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Օսմանյան արխիվի շենքում կազմակերպված «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» սիմպոզիումի ու ցուցահանդեսի բացմանը կոշտ արտահայտություններ է արել Հայկական սփյուռքի ու Հայաստանի կառավարության հասցեին, գրում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:

«Պատմության ամեն փուլում տեղի ունեցածի նման՝ այս մեծ պատերազմի ընթացքում էլ ցավեր ու ողբերգություններ են տեղի ունեցել: Դրանից միայն հայերը չէ, որ ազդվել են: Բալկաններում, Կովկասում էլ պատմության ամենամեծ կոտորածներն են տեղի ունեցել մուսուլմանների դեմ»,-ասել է Էրդողանը:

Ապա դիմել է հայկական սփյուռքին ու ասել. «Սփյո՛ւռք, Հայաստանի՛ ղեկավարություն, մեր փաստերն այստեղ են:  Երկրներով շրջելով ու որոշ տեղերում փողով կաշառելով արշավներ կազմակերպելով արդյունքի չեք հասնելու»:

 Էրդողանը հայտարարել է, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները:

 «Համեցե՛ք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են։ Այժմ մենք հարյուր հազարավոր, միլիոնից ավելի փաստաթղթեր ունենք: Դո՞ւ որքան ունես: Հանի՛ր փաստերդ, մասնագետներին հանձնարարենք, քաղաքագետներին հանձնարարենք: Անգամ հնագետների, իրավաբանների հանձնարարենք, թող գան ու այս փաստաթղթերի վրա աշխատեն: Ամեն ինչ բացահայտ է»,-ասել է նա:

 Թուրքիայի նախագահը նշել է, թե այլ երկրների խորհրդարաններում, սենատներում Թուրքիայի դեմ բանաձևեր ընդունել տալով ու ծրագրեր կազմելով հարցը չի լուծվի:

 «Մենք լավ գիտենք, թե դրանք ինչպես են արվում, այդ արշավներն ինչպես են տեղի ունենում»,-ասել է Էրդողանը՝ պնդելով, թե Հայաստանը հրաժարվում է պատմաբանների հանձնաժողով ստեղծելուց, քանի որ «նպատակը Թուրքիայի վրա հարձակվելն ու երկրին վնաս հասցնելն է»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: