ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը խրհրդարանական ընտրություններում հայ թեկնածուներ կառաջադրի

Թուրքիայի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը`  քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 29 մանդատ ունի, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատրաստվում առնվազն երեք հայ թեկնածու առաջադրել: Երեկ այս մասին հայտնել է Թուրքիայի ամենահայտնի հայկական կազմակերպություններից մեկի` «Նոր Զարթոնք» քաղաքացիական նախաձեռնության խոսնակ Սայաթ Թեքիրը:

 «Մեր թեկնածուներն են Ֆիլոր Ուլուքը,Մուրադ Մխչին և Դիրեն Ջևահիր Շենը»,- հայտարարել է Թեքիրը: Վերջինս ընդգծել է, որ հայ թեկնածուների առաջադրումը պետք է դիտարկել նաև Ցեղասպանության 100-ամյակի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում:

Սայաթ Թեքիրը Zaman-ի հետ զրույցում չի բացառել, որ Ժողովրդա- դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված հայազգի թեկնածուների թիվը առաջիկա շաբաթներին կարող է աճել` ի վերջո հասնելով ութի:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: