Ցեղասպանությունը պատմական իրողություն է և չունի հետագա գիտական ուսումնասիրության կարիք
Մարտի 24-ին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը «ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները 21-րդ դարում» խորագրի ներքո ելույթ է ունեցել Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում: Իր ելույթում վերջինս անդրադարձել է նաև Թուրքիայի քաղաքականությանը՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին, որի համատեքստում, սովորության համաձայն, կրկին մեղադրել է հայկական կողմին Թուրքիայի «անկեղծ» վերաբերմունքին նույն կերպ չպատասխանելու համար: Իր ելույթում Ջեմիլ Չիչեքը ևս մեկ անգամ խոսել է Թուրքիայի կողմից երկար ժամանակ առաջ քաշվող թեզի մասին, համաձայն որի` պետք է Ցեղասպանության ճանաչման խնդիրը տեղափոխել քաղաքականից գիտական հարթակ, բացել երկու երկրների արխիվները և թույլ տալ պատմաբաններին քննել առկա փաստերը:
Անկախ նրանից, թե որքան «քաղաքավարի» կարող է առաջին հայացքից թվալ Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, իրականությունը այլ բան է փաստում:
Թուրքիան բարձրաձայնում է հայերի հանդեպ իր «անկեղծ» վերաբերմունքի մասին` շարունակելով Թուրքիայում հայերի հանդեպ ճնշումները: Թուրքիայում հայերի հանդեպ ճնշումների ապացույցի օրինակ է մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Պոլսո հայոց պատրիարքարանը չի մասնակցելու աշխարհի տարբեր երկրներում հայկական եկեղեցիների կողմից ապրիլի 23-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որի ժամանակ հայկական եկեղեցիների զանգերը կղողանջեն 100 անգամ:
Թուրքիայում շարունակվող հայատյացության մեկ այլ թարմ օրինակ է Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին արված հետևյալ գրառումը. «1915 թ.՝ օրհնյալ տարի: Ի՞նչ կարևոր է, որ դուք բոլորդ հայ եք, եթե արդեն կա Օրգյուն Սամասթ»(Օրգյուն Սամասթը հայ լրագրող Հրանտ Դինքին սպանողն է):
Արդյոք այս ամենը խոսու՞մ է Թուրքիայում հայերի նկատմամբ անկեղծ վերաբերմունքի մասին, դժվար է ասել:
Ինչ վերաբերում է Թուրքիայի իշխանության երկրորդ թեզին՝ բացել արխիվները և միասին ուսումնասիրել պատմական փաստերը, ապա դրա վերաբերյալ կարելի է ասել հետևյալը. ի հավելումն այն որևէ կերպ կասկածի տակ չդնող իրողության, որ Ցեղասպանությունը պատմական ճշմարտություն է և կարիք չունի հետագա գիտական ուսումնասիրության, հայկական կողմը նաև չունի որևէ հիմք՝ վստահելու թուրքական կողմին և համագործակցելու վերջինիս հետ: Փաստերն իրենք են կխոսում իրենց մասին և բավական է միայն անդրադառնալ եգիպտական «Ջիհադ» կուսակցության հիմնադիր շեյխ Նաբիլ Նաեմի հայտարարությանն առ այն, որ Թուրքիայի կառավարությունը մոտ մեկ միլիոն դոլար գումար է տվել Մուսուլման եղբայրներ խմբավորմանը, որպեսզի խմբավորման անդամները այրեն Եգիպտոսի ինստիտուտում պահվող Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը:
Ուստի, չնայած թուրք քաղաքական գործիչների «քաղաքակիրթ» հայտարարությունների, որոնք իրականում հետապնդում են ոչ այլ ինչ, քան փակել միջազգային հանրության աչքերը Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության վրա, հայկական կողմը չունի որևէ հիմք վստահելու Թուրքիայի կառավարությանը: Առավել ևս եթե հաշվի առնենք, որ վերջինս, խախտելով բոլոր ընդունված միջազգային նորմերը, տոնում է իր հարևանի վշտի օրը` Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի օրվա տոնակատարությունները հարյուր տարվա մեջ առաջին անգամ հենց ապրիլի 24-ին նշանակելով:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ