ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինային ամերիկյան զենքի տրամադրումը կարող է հանգեցնել հակամարտության նոր սրացման

ՄՆ ներկայացուցիչների պալատն օրերս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց բանաձև Ուկրաինային զենք տրամադրելու վերաբերյալ: Ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան խորհրդարանականների նման ակտիվությունը, և արդյո՞ք ամերիկյան կողմը կգնա նման քայլի:

-Նախ նշեմ, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված «House Resolution 162» բանաձևը կոչվում է «Կոչ նախագահին՝ Ուկրաինայի սեփական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ»: Ըստ էության, այն ունի խորհրդատվական բնույթ և պարտադիր ուժ չունի, այլ հարց է, թե Սպիտակ տունը կգնա նման քայլի, թե ոչ:

Կարևոր է այն հանգամանքը, որ եթե նախկինում Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման պահանջով հիմնականում հանդես էին գալիս հանրապետականները, ապա այժմ տվյալ բանաձևին են միացել նաև մեծ թվով դեմոկրատներ: Հանրապետականների շահագրգռվածությունը պայմանավորված է երկրի ռազմաարդյունաբերական համալիրի հետ ունեցած սերտ կապերով: ԱՄՆ-ում հանրապեականներն ավանդաբար մեծ կարևորություն են տալիս բանակին, իսկ միջազգային հարաբերություներում՝ խնդիրների ուժային լուծման տարբերակներին: Տվյալ օրինաչափությունը հասկանալու համար բավարար է դիտարկել վերջին 20-30 տարվա ընթացքում ամերիկյան ինտերվենցիաների քանակը դեմոկրատ և հանրապետական նախագահների օրոք:

Ինչ վերաբերվում է դեմոկրատների՝ տվյալ բանաձևին միանալուն, ապա ամենայն հավանականությամբ, այստեղ որոշակի դերակատարում է ունեցել ներքաղաքական կոնյուկտուրան, մասնավորապես՝ հաջորդ նախագահական ընտրությունների համար արդեն իսկ մեկնարկած պատրաստությունները, ինչպես նաև ռազմական արդյունաբերության շահերը պաշտպանող լոբբիստական խմբերի ճնշումները:

Հատկանշական է, որ Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնություն ունեցող հանրապետական կուսակցությունը հայտնվել է բավականին շահավետ իրավիճակում: Մասնավորապես, եթե Սպիտակ տունն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում շարունակի պահպանել ներկայիս դիրքորոշումը, ապա ճնշումը դեմոկրատ Օբամայի նկատմամբ զգալիորեն կմեծանա՝ հաշվի առնելով դեմոկրատների աջակցությունը բանաձևին: Ռազմական օգնության տրամադրման դեպքում ևս հանրապետականները շահում են, այսինքն՝ ռազմական սպառազինություններ մատակարարելու որոշումից գոհ կլինեն առաջին հերթին հանրապետականների հետ սերտ կապեր ունեցող ռազմական արդյունաբերության ղեկավարները: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ ցուցաբերվող ռազմական օգնության պատճառով համակարտության սրացումը ևս ձեռնտու է հանրապետականներին, քանի որ մի կողմից դա լուրջ հարված կլինի նախագահ Օբամայի հեղինակությանը, մյուս կողմից՝ այն կապահովի երկարաժակետ և առավել մեծ շահույթ նույն ռազմաարդյունաբերական համալիրին:

 

-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ամերիկյան զենքի մատակարարման մասին որոշումն ուկրաինական հակամարտության վրա:

-Կարծում եմ՝ հակամարտության այս փուլում զենքի մատակարարումը կունենա բացասական ազդեցություն՝ հանգեցնելով լարվածության կտրուկ աճի Ուկրաիանայի և ինքնահռչակ հանրապետությունների միջև, ինչպես նաև «պարտավորեցնելով» Ռուսաստանին ձեռնարկել պատասխան քայլեր: Անգամ ԱՄՆ դաշնակիցներ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան դեմ են Ուկրաիանա զենք մատակարարելուն, այսինքն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում ևս այս հարցի հետ կապված չկա միասնական մոտեցում: Մինչ օրս միայն ՆԱՏՕ անդամ հանդիսացող Չեխիան և Լիտվան են պաշտոնապես որոշակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, իսկ ԱՄՆ-ն տրամադրել է 320 մլն դոլար:

Ամերիկյան զենքի մատակարարումն անշուշտ առավել կսրի առանց այն էլ լարված հարաբերություններն ուկրաինական զորքի և ապստամբերի բաժանարար գոտում, որտեղ անգամ Մինսկի համաձանություններն իրականացվում են որոշակի դժվարությամբ, երկու կողմից արձանագրվող խախտումներով:

Չնայած ամերիկյան կողմը բազմիցս հայտարարել է, որ տրամադրվող զինատեսակները լինելու են ոչ հարձակվողական բնույթի, այնուամնայնիվ տվյալ երևույթն ինքնին մի կողմից մեծ ոգևորություն է ստեղծելու ուկրաինական կողմի մոտ, ինչը չի բացառվում, որ հանգեցնի արկածախնդրության, մյուս կողմից՝ այն առնվազն կնյարդայնացնի ռուսական կողմին, ում կողմից տվյալ քայլը կդիտարկվի որպես Միացյալ Նահանգների ներգրավվում ուկրաինական հակամարտությունում: Անկասկած դա կհանգեցնի պատասխան քայլերի, ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդավորված՝ ինքնահռչակ հանրապետությունների միջոցով: Որպես հնարավոր հակազդման օրինակ՝ կարող եմ նշել օրերս ՌԴ Պետդումայում «Արդար Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Միխայիլ Եմելյանովի առաջարկը՝ խորհրդարանի կողմից Ռուսաստանի նախագահին Ուկրաինա զորք մտցնելու իրավասություն տրամադրելու մասին:

Հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածությունը, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի շնորհիվ ձեռք բերված հարաբերական կայունության փխրունությունը՝ չենք կարող բացառել, որ ամերիկյան զենքի մատակարարումները կհանգեցնեն ուկրաինական հակամարտության նոր արացման, որի կարգավորումը կլինի առավել բարդ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: