ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, երբեք չի ժխտել եվրոպական արժեքները․ Կարեն Ավագյանը

Հայաստանը տարածաշրջանում  ունի ամենաակտիվ և զարգացած քաղաքացիական սեկտորը։ Այս մասին նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը The European Post-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան euractiv.com կայքում հրապարակված «Ընդդեմ ՀԿ-ների հայաստանյան օրենսդրությունը՝ ներշնչված Մոսկվայի կողմից» վերնագրով հոդվածին, որն անդրադառնում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և Հայաստանում հասարակական դաշտին ընդհանրապես։

 «Հայաստանը գիտակցում է, որ զարգացած քաղաքացիական հասարակությունն երկրի առաջընթացի գրավականներից է»,- ասել է Ավագյանը՝ հավելելով, որ «խոսքի ազատությունը, որը  սերտորեն    առնչվում է նաև ՀԿ սեկտորի գործունեության հետ, համընդհանուր ազատությունների ցուցիչներից է և մեզ մոտ տարածաշրջանում ամենաբարձր մակարդակի վրա է»։  Պատգամավորն նաև ընդգծել է, որ  Հայաստանի Հանրապետությունը «երբեք որևէ մեկի գաղութը չի եղել»։  «Հայաստանի Հանրապետությունը, լինելով ԵՏՄ անդամ, միաժամանակ երբեք չի ժխտել եվրոպական արժեքներն ու դրանց հավատարիմ մնալը»,- ասված է The European Post-ին Կարեն Ավագյանի տված հարցազրույցում։

Հավելենք նաև, որ euractiv.com-ում հրապարակաված հոդվածում մասնավորապես, նշվում էր, որ Մոսկվան իբր ստիպում է Հայաստանին ընդունել ՀԿ դաշտի աշխատանքը սահմանափակող օրենք, որպեսզի խոչընդոտի քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Հոդվածում ասվում էր, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է՝ Հայաստանը գաղութացնելու և իր հավատարիմ վասալը դարձնելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: