ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր «ժողովրդավար» քայլ Թուրքիայում

Թուրքիան շարունակում է ապացուցել աշխարհին, որ իր երկրում չկա իրական ժողովրդավարություն: Այս անգամ այն սկսել է խիստ քննադատական և  ավելի բարձր մակարդակով ճնշում գործադրել սոցիալական կայքերի վրա՝ արգելափակելով Twitter-ը, Youtube-ը և Facebook-ը: Ինչպես հայտնում է Daily News-ը, այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կայքերը հրապարակել են լուսանկարներ, որտեղ անցած շաբաթ Ստամբուլում զինված անձինք թուրք դատախազին պատանդ են վերցրել:

 Բացի այս երեք աշխարհի խոշորագույն կայքերից՝  այս միջադեպի վերաբերյալ կան նաև այլ հղումներ, որոնք հրապարակվել են թուրքական թերթերում: Ինչպես հայտնում է  Hürriyet-ը, իշխանությունները արգելափակել են մոտավորապես 166 կայք, որոնք «իրենց թույլ են տվել» հրապարակել վիճահարույց լուսանկարները: Ապրիլի 1-ին, մոտ 13 լրատվական կազմակերպությունների և լրագրողների, որոնք հրապարակել են լուսանկարներ, որտեղ Կիրազը՝ դատախազը, պատանդի կարգավիճակով է պատկերված, արգելել են մասնակցել մամուլի ասուլիսին և վերջինիս հուղարկավորության արարողությանը:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ թուրքական ձախակողմյան խմբավորման անդամները հինգշաբթի օրը պատանդ էին վերցրել դատախազին,  ով հետաքննում էր 2013թ.-ին ցույցերի ժամանակ մահացած 15-ամյա Բերկին Էլվանի գործը:  «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորումը  հրապարակել էր լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է զինված անձն ատրճանակը պահել դատախազի գլխին և հայտարարում է, որ կսպանի նրան, եթե իր պահանջները չբավարարվեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: